Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Բոգդան Գեմբարսկին և հայերը․ նամականի

316

Բոգդան (Ալեքսանդր) Անտոնիի Գեմբարսկի (1905-1978)․ լեհ հրապարակախոս, թարգմանիչ, գրող

Սովորել է Վարշավայի արևելյան կենդանի լեզուների ինստիտուտում։

1935 թվականից դասախոսություններ է կարդացել հայկական մշակույթի և հայ հին ու նոր գրականության մասին։

1956 թվականներին եղել է Հայաստանում։ 1961 թվականից զբաղվել է հայկական հարցով, գրել հայերի ցեղասպանության, հայ ժողովրդի հետագա ճակատագրի, Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայերի իրավունքների վերականգնման անհրաժեշտության մասին հոդվածներ՝ «Նամակներ աշխարհին» («Նամակ իմ հին թուրք ծանոթին», «Նամակ թուրք մտավորականներին», «Բաց նամակ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար, նորին մեծություն պարոն Ու. Տանին», «Բաց նամակ Հնդկաստանի պրեզիդենտ, նորին գերազանցություն պարոն Սարվապալի Ռադհակրիշնանին», «Նամակ իմ հայ ընթերցողներին», «Երեք նամակ աշխարհի ընթերցողներին», «Շրջանի Հայկական քառակուսին ունի իր լուծումը» (նամակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին)։

Նամակագրական կապեր է ունեցել Հայաստանի և սփյուռքի մշակութային գործիչների ու գրողների հետ։ Գրել է «Մորիտուրի» (լատ., «Մահվան դատապարտվածները») վիպակը նվիրված Մեծ եղեռնին։ Թարգմանել և երկու հատորով հրատարակել է հայ գրողների երկերը։

Աղբյուր՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարան․ Բոգդան Գեմբարսկի

Կցված են մի քանի թվայնացված նամակներ Երևանի պետական համալսարանի 1990 թվականին հրատարակած «Բոգդան Գեմբարսկի «Նամակներ աշխարհին»» գրքույկից։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ