Հարգելի բարեկամներ, այս հղումով կարող եք տեսնել
Պաշարների շտեմարանը» «Հայկական կրթական միջավայր» (https://www.armedu.am/) պորտալի կայքերից է, որի հիմնական նպատակն ուսումնական և մեթոդական էլեկտրոնային պաշարները մեկ միասնական տարածքում հավաքելն ու դրանցից օգտվելու ազատ հնարավորության տրամադրումն է բոլոր այցելուներին։
Մինչ այժմ գործող «Պաշարների շտեմարանը» մշակվել է ԿՏԱԿ-ում և ստեղծվել Վիվասել ՄՏՍ-ի հովանավորությամբ 2012 թվականին։ Այն ընդգրկում է շուրջ 15000 պաշար, ունի 9500-ից ավելի գրանցված օգտատեր:
Շտեմարանի արտաքին տեսքը, գործնական և տեխնիկական լուծումներն արդիականացնելու նպատակով ստեղծվել է նոր կայք, որը գործելու է նույն վերնագրով, նույն համացանցային հասցեում՝ https://lib.armedu.am/ և ծառայելու է նույն նպատակին։
Նոր կայքի գործարկման պահից «Պաշարների շտեմարանի» հին կայքը կունենա https://old-lib.armedu.am/ հասցեն և ակտիվ կլինեն բոլոր պաշարների նախկին հղումները։
Ինչպես նախկին, այնպես էլ նոր կայքի պաշարները բաց են և ազատ հասանելի բոլոր այցելուներին՝ պաշարի էջն ուսումնասիրելու, կցված նյութերը բեռնելու և օգտագործելու, գնահատումներին ու մեկնաբանություններին ծանոթանալու համար։
Կայքում պաշարներ տեղադելու, տեղադրված պաշարները գնահատելու և մեկնաբանություններ ավելացնելու հնարավորություն ունեն միայն կայքում գրանցված օգտատերերը։
Կայքում գրանցվելու համար պետք է սեղմել կայքի Գլխավոր էջի վերին աջ անկյունում «Գրանցում» բառի վրա, որից հետո բացվող «ԳՐԱՆՑՈՒՄ» էջում պետք է լրացնել բոլոր տողերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ցուցումներին․
Կայքի ղեկավարությունն առավելագույնը 1-2 աշխատանքային օրվա ընթացքում կհաստատի գրանցումը, որի մասին օգտատերը կտեղեկացվի էլեկտրոնային նամակով։
Գրանցված օգտատերերը կայք մուտք գործելու համար պետք է սեղմեն գլխավոր էջի վերևի աջ կողմում «Մուտք գործել» հրամանին և լրացնեն մուտքի տվյալները (դաշտերը)․
Գաղտնաբառը չհիշելու դեպքում, կա «Վերականգնել գաղտնաբառը» հնարավորությունը, որի վրա սեղմելուց հետո բացվող պատուհանում պետք է լրացնել «էլ․ փոստ»-ը և անցնել «Վերականգնել» հղումով, որից հետո նշված էլ․ հասցեին կուղարկվի գաղտնաբառի վերականգնման ընթացակարգը։
Պաշար տեղադրելու համար կայքի գրանցված օգտատերը հաջողությամբ մուտք գործելուց հետո գլխավոր էջի վերևի աջ անկյունում կտեսնի իր անուն ազգանունը, որի վրա սեղմելուց հետո կբացվի երկու էջերի հղումներ․
«Իմ պաշարները» էջում, պաշար չունենալու դեպքում կտեղեկացվի, որ պաշար չկա, իսկ արդեն տեղադրված պաշարներ ունենալու դեպքում կերևա դրանց ցանկը և «Ստեղծել նոր պաշար» տողը:
«Ստեղծել նոր պաշար»-ի վրա սեղմելուց հետո կբացվի նոր պաշարի էջը, որտեղ անպայման պետք է լրացվեն «պարտադիր դաշտերը» (նշված են աստղանիշով), դրանք են
1. Վերնագիր
2. Պաշարի նկարագրություն
3. Կցել ֆայլեր և ֆայլի վերնագիր
4. Ֆիլտրեր (ենթակատեգորիաներում)
5․ Կախվող ֆիլտրեր, եթե կան (կատեգորիաների ներքևում)
6. Հեղինակ
Բացի պարտադիր լրացվող դաշտերը, ցանկության դեպքում կարելի է գրել բանալի բառեր, տեղադրել Youtube հղում, ավելացնել գլխավոր նկար, ֆոտոշարք, ինչպես նաև՝ լրացնել նկարագրություններ։
Պաշարը կստեղծվի, միայն այն դեպքում, երբ կցված է ֆոտոշարք, ֆայլ կամ Յութուբ-ի հղում և լրացված են պահանջվող բոլոր պարտադիր տվյալները։ Ճիշտ է, որ կցված տեքստային նյերթերը լինեն Յունիկոդ (Unicode) ձևաչափով։
Նոր պաշարի էջը ճիշտ լրացնելու դեպքում «Պահպանել» հրամանից հետո տեղադրողի էջում երևում է պաշարը ճիշտ ստեղծելու մասին հաղորդագրություն։
Հաջողությամբ տեղադրված պաշարը կայքի բոլոր օգտատերերին տեսանելի (հրապարակված) է դառնում միայն կայքի ղեկավարության հաստատումից հետո, իսկ պաշարի հաստատաման մասին տեղեկացնող նամակը ուղարկվում է օգտատիրոջ՝ անձնական էջում լրացված էլ․ հասցեին։
Պաշար տեղադրողը, պաշարի հրապարակումից հետո էլ հնարավորություն ունի այն խմբագրել՝ ավելացնել կամ հեռացնել նյութեր, նկարներ, հղումներ և ուղարկել պահպանման։ Խմբագրված պաշարը նույնպես կհրապարակվի միայն հաստատումից հետո։
Պաշարի ամբողջական հեռացումը կայքից նույնպես հաստատվում է կայքի ղեկավարության կողմից՝ տեղադրողից ծանուցում ստանալ դեպքում։
Գրանցված և մուտք գործած օգտատերը կարող է նաև ցանկացած պաշար․
Գնահատել
Սեղմելով Պաշարի էջի ներքևում գտնվող «Գնահատել պաշարը» արտահայտության ներքևի աստղերի վրա, իսկ աջ մասում միշտ տեսանելի է մինչ այդ եղած գնահատումների միջին թվաբանական արժեքը։
Մեկնաբանել
Գնահատումների հատվածից ավելի ներքև ստեղծված է նաև «Մեկնաբանություն» ավելացնելու հնարավորությունը։ Մեկնաբանությունները նույնպես բոլոր այցելուներին տեսանլի (հրապարակված) կլինեն կայքի ղեկավարության հաստատումից հետո։
Փնտրել
Որոնումը կատարվում է կայքի վերին մասի «Փնտրել պաշար» դաշտի միջոցով․ Ներմուծած բառը փնտրվում է պաշարի վերնագրի, նկարագրության և հեղինակի անվան մեջ: Բացի այդ, ըստ յուրաքանչյուր պաշարի էջում եղած ֆիլտրերի և բանալի բառերի կարելի է նաև տեսակավորել, խմբավորել պաշարները։
«Պաշարների շտեմարանում» ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի, տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլանների տեղադրման հետ կապված ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի կարևոր դիտարկում․
1․ Նշված փաստաթղթերը պետք է տեղադրվեն միայն կայքի «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի «Տարեկան աշխատանքային պլաններ» ենթաբաժնում (https://lib.armedu.am/category/29)։
2․ Ենթաբաժնում կան երեք ֆիլտրեր (զտիչներ)՝ «Վարչակազմ», «Մեթոդմիավորումներ», «Դասղեկներ» և երկու կախվող ցանկեր՝ «Մարզ», «Ուստարի»։
3․ Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն իր բոլոր տարեկան աշխատանքային պլանները տեղադրելու համար պետք է ստեղծի երեք պաշար` խմբավորված ըստ եղած հիմնական ֆիլտրերի․
3․1․ Ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանը և տնօրենի տեղակալների տարեկան աշխատանքային պլանները պետք է կցվեն մեկ պաշարի և ընտրվի «Վարչակազմ» ֆիլտրը։
3․2․ Առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների տարեկան աշխատանքային պլանները պետք է կցվեն մեկ պաշարի և ընտրվի «Մեթոդմիավորում» ֆիլտրը։
3․3․ Դասղեկների տարեկան աշխատանքային պլանները պետք է կցվեն մեկ պաշարի և ընտրվի «Դասղեկներ» ֆիլտրը։
4․ Բոլոր երեք պաշարների ստեղծման դեպքում պարտադիր պետք է նշվեն կախվող ցանկերի՝ «Մարզ», «Ուստարի», համապատասխան տողերը։
5․ Բոլոր երեք պաշարների «Վերնագիր» տողում անպայման պետք է լրացնել դպրոցի լրիվ անվանումը, «Պաշարի նկարագրություն» վանդակում՝ գրել տեղադրվող պլանների անվանումը։
6․ Պաշարների ստեղծման ամսաթիվը, հերթականությունը, կցված ֆայլերի քանակը որոշում եք դուք։ Միշտ կարելի է խմբագրել պաշարի էջը, ավելացնել կամ հեռացնել կցված ֆայլերը։
7․ Ճիշտ ստեղծված/խմբագրված պաշարները, հրապարակման համար, հաստատվում են կայքի ղեկավարության կողմից։
Հարգելի բարեկամներ, խնդրում ենք հետևել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 08․09․2020 թ. N 28-Ն հրամանով հաստատված կարգին, համաձայն որի «Ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան, տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով» փաստաթղթերը օգոստոս ամսին հաստատվում են տնօրենի կողմից և տեղադրվում են Հայկական կրթական միջավայրի «Պաշարների շտեմարան» կայքում։
Կայքի «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի «Տարեկան աշխատանքային պլաններ» ենթաբաժնում կհաստատվեն միայն հրամանի 13-րդ կետում թվարկված փաստաթղթերը, այլ փաստաթղթեր պարունակող պաշարները չեն հաստատվի և կհեռացվեն՝ առանց լրացուցիչ տեղեկացման։
«Պաշարների շտեմարան» կայքում աշխատելու համար խնդրում ենք ծանոթանալ կայքի աշխատանքի «Ողեցույցին» (https://lib.armedu.am/guide), «Գրանցվել» կայքում (եթե գրանցված չեք), «Մուտք գործել» կայք և «Ստեղծել նոր պաշար» հետևյալ քայլերով․
Ձախ հատվածում
Աջ հատվածում
Կայքի ղեկավարության հաստատումից հետո պաշարը (https://lib.armedu.am/category/64) կհրապարակվի և հասանելի կլինի այցելուներին՝ «Էլ գրադարան» => «Էլ․ պահոց» ենթաբաժնում։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ