Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հաճախ տրվող հարցեր

Կայքում նյութեր տեղադրելու համար գրանցվելը պարտադի՞ր է:

Այո՛, պարտադիր է: Սա անհրաժեշտ է թե՛ կիրառողի, թե՛ կայքը սպասարկողի համար: Հակառակ դեպքում պաշարը տեղադրողը չի կարողանա փոփոխություններ կատարել՝ խմբագրել, թարմացնել, ուղարկել հաստատման իր տեղադրած պաշարը: Իսկ կայքը սպասարկողներն էլ կարող են անհրաժեշտության դեպքում կապ հաստատել տեղադրողի հետ։ Գրանցման դեպքում հնարավոր է կանխել անթույլատրելի նյութերի տեղադրումը:

Կայքում տեղադրված պաշարները գնահատելու համար գրանցվելը պարտադի՞ր է:

Այո, պարտադիր է: Սրա նպատակն է նվազագույնին հասցնել նյութի արհեստական ռեյտինգավորումը, ունենալ հնարավորինս առավել անաչառ գնահատական, որը տրվել է համակարգում գրանցված շահագրգիռ անձանց կողմից:

Կայքում մեկնաբանություն թողնելու համար գրանցվելը պարտադի՞ր է:

Այո, պարտադիր է: Սա մի կողմից հնարավորություն է տալիս առավել լավ պայքարել անթույլատրելի գրառումների, մեկնաբանությունների դեմ, մյուս կողմից կիրառողներին հնարավորություն է տալիս իմանալ մեկնաբանության թողնողի ով լինելը:

Կայքում տեղադրված պաշարները ներբեռնելու համար գրանցվելը պարտադի՞ր է:

Ոչ, քանի որ կայքի նպատակն ընդհանուր հասանելի լինելն է, որը կթույլատրի ցանկացած այցելուի գտնել ու բեռնել, ձեռք բերել իրեն հետաքրքրող նյութը, պաշարը:

Կայքում գրանցվելիս պարտադի՞ր է նշել գործող էլ. հասցեն :

Այո, պարտադիր է: Առանց գործող էլ. հասցե նշելու գրանցումը հնարավոր չի լինի։ Գրանցման մասին ծանուցումն օգտատերը ստանում է այն էլ հասցեին, որը նշել է գրանցման պահին։ Բացի այդ էլ. հասցեն հետագայում կայքի ղեկավարության կողմից կարող է օգտագործվել գրանցված մասնակցի հետ կապ հաստատելու համար:

Օգտագործողի էլ. հասցեն տեսանելի՞ է լինելու բոլորի համար:

Ոչ, Ձեր էլ. հասցեն տեսանելի է լինելու միայն կայքի ղեկավարությանը, այն չի տրամադրվելու երրորդ անձանց:

Ի՞նչ անեմ, եթե մոռացել եմ գաղտնաբառը:

Կայքի վերին մասում պետք է սեղմել «Մուտք» կոճակը, բացվող պատուհանում անցնել «Վերականգնել գաղտնաբառը» հղումով, լրացնել էլ․ հասցեն և սեղմել «Վերականգնել» կոճակը։ Որից հետո պետք է հետևել էլ․ հասցեին եկող հրահանգին:

Ովքե՞ր կարող են տեղադրել պաշար:

Պաշար կարող է տեղադրել համակարգում գրանցված յուրաքանչյուր օգտատեր:

Ես գրանցվել եմ համակարգում, սակայն չեմ կարողանում պաշար ստեղծել, ինչու՞:

Համակարգում գրանցվելուց հետո, կայքի ղեկավարությունը 1-2 աշխատանքայնի օրվա ընթացքում կհաստատի Ձեր գրանցումը, որից հետո կկարողանաք ստեղծել և տեղադրել պաշար։

Ես պաշար եմ տեղադրել, սակայն այն կայքում չի երևում, ինչու՞:

Տեղադրված պաշարները նախ դիտարկվում է կայքի ղեկավարության կողմից։ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում այն հաստատվում է կայքի պահանջներին համապատասխանության, լրացված դաշտերի ճշգրտության դեպքում: Ձեր տեղադրած պաշարը կայքում կերևա հաստատումից հետո, որի մասին ձեր էլ․ հասցեին կստանաք ծանուցում։

Ես խմբագրել եմ իմ տեղադրած պաշարը, դրանում փոփոխություններ եմ կատարել, սակայն կայքում պաշարը չի երևում: Ինչու՞:

Տեղադրված և հաստատված պաշարը խմբագրելուց հետո պետք է կրկին հաստատվի կայքի ղեկավարության կողմից, որից հետո միայն կերևա կայքում:

Կարելի՞ է նույն պաշարը տեղադրել մեկից ավելի կատեգորիաներում:

Այո, կարելի է, եթե այն բովանդակային առումով համապատասխանում է տվյալ կատեգորիային (առավելագույնը 3-ում)։

Ստեղծվող պաշարին նյութ կցելը պարտադի՞ր է:

Յուրաքանչյուր պաշարին պետք է կցված լինի առնվազն մեկ նյութ՝ ֆայլ, ֆոտոշարք կամ տեսանյութի հղում:

Ֆայլի ո՞ր տիպերն են թույլատրված պաշարին կցելու համար:

Պաշար ստեղծելիս «Կցել ֆայլեր» հրամանից հետո «Ավելացնել ֆայլ» պատուհանում թվարկված են ֆայլի թույլատրված տիպերը՝.doc, .docx, .ppt, .pptx, .pps, .ppsx, .xls, .xlsx, .pdf, .chm (առավելագույնը՝ 30Մբ)։

Ճիշտ է, որ տեքստային ֆայլերը լինեն Յունիկոդ (Unicode) ձևաչափով։

Անհրաժեշտությունից ելնելով կայքի ղեկավարությունը կարող է ժամանակի ընթացքում փոփոխել այդ ցանկը, ավելացնել թույլատրելի ֆայլերի տիպեր, կամ հակառակը, հեռացնել նախկինում թույլատրված տիպը:

Կարո՞ղ եմ պաշարին կցել youtube.com կայքում տեղադրված տեսահոլովակ:

Այո, կարող եք: Պաշար տեղադրելիս կա հատուկ դաշտ, որում պետք է ներմուծել Youtube-ի տեսահոլովակի URL հասցեն, որից հետո տեսահոլովակը կցուցադրվի անմիջապես կայքում:

Կարո՞ղ եմ կցված ֆայլին տալ ուրիշ անուն, որը կերևա կայքում:

Պաշարին կցվող ֆայլն ընտրելուց հետո այն վերբեռնվում է համակարգ, որից հետո յուրաքանչյուր ֆայլի համար բացվում են երկու դաշտեր՝ «Մուտքագրեք անվանումը» (պարտադիր դաշտ) և «Մուտքագրեք նկարագրությունը» (ըստ հայեցողության):

Արդեն տեղադրված պաշարին հնարավո՞ր է կցել նոր նյութեր։

Այո, կա պաշարի խմբագրման հնարավորություն։ Պաշար տեղադրողը կարող է ավելացնել կամ հեռացնել որևէ ֆայլ կամ նկար, ինչպես նաև կարող է խմբագրել պաշարի վերնագրի, նկարագրության և մնացած տեքստային տվյալները։ Կարելի է նաև փոխել կամ ավելացնել պաշարի համար ընտրված ենթաբաժինը, ֆիլտրերը և այլն։

Փոփոխությունները կատարելուց հետո պաշարը դարձյալ դիտարկվում է կայքի ղեկավարության կողմից և հաստատվում։

Կա՞ պաշարը հեռացնելու հնարավորություն։

Այո, կարելի է արդեն հրապարակված պաշարը հեռացնել։ Պաշարը տեղադած օգտատերը կարող է հաղորդագրություն ուղարկել այդ մասին, որի՝ կայքի ղեկավարության հաստատումից հետո, պաշարը կհեռացվի կայքից։

Կայքում որոնումն ինչպե՞ս է կատարվում:

Որոնումը կատարվում է կայքի վերին մասի «Փնտրել պաշար» դաշտի միջոցով Ձեր կողմից ներմուծած բառը փնտրվում է պաշարի վերնագրի, նկարագրության և հեղինակի անվան մեջ:

Ի՞նչ անեմ, եթե տեսնեմ նյութ, որում խախտված է ինձ ծանոթ որևէ մեկի հեղինակային իրավունքը:

Կայքի գլխավոր էջի ներքևի աջ անկյունում կա հաղորդագրություն ուղարկելու համար նախատեսված պատուհան։ Տվյալ դաշտի միջոցով կարող եք հաղորդագրություն ուղարկել կայքի ղեկավարությանը։ Կարող եք նաև պաշարի էջում գրել մեկնաբանություն։

Ինչպե՞ս կապվեմ կայքի ղեկավարության հետ:

Կայքի ղեկավարության կոնտակտային տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն կարող եք գտնել կայքի գլխավոր էջի ներքևի ձախ անկյունում։

Կարո՞ղ եմ օգտագործել կայքում տեղադրված նյութերը, այդ թվում կոմերցիոն նպատակով, տարածել դրանք:

Կայքում ներկայացված նյութերը կարելի է օգտագործել միայն սեփական ուսումնասիրության, ընթերցման, դիտման համար:

Ու՞մ են պատկանում տեղադրված պաշարների հեղինակային իրավունքները:

Տեղադրված պաշարների հեղինակային իրավունքները պատկանում են տվյալ նյութերի հեղինակներին, հրատարակիչներին կամ կազմակերպություններին: «Պաշարների շտեմարան» կայքը չի հանդիսանում տեղադրված պաշարների, նյութերի հեղինակային իրավունքի կրողը:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ