Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Երիտթուրքերի պետական հեղաշրջումը․ դասի պլան

198

Օրվա պլան

Առարկան՝ Հայոց պատմություն

Ամսաթիվ՝ 23.03.2023թ.

Դասարանը՝ 11-րդ հումանիտար դասարան

Դասի թեման՝ Երիտթուրքերի պետական հեղաշրջումը

Դասի տևողությունը՝ 45 ր

Դասի նպատակը՝ Նկարագրել հեղաշրջման նախապայմանները և հետևանքները

Դասի արդյունքում զարգացող վերջնարդյունքները՝

Սովորողները կկարողանան՝

1. Թվարկել երիտթուրքերի կուսակցության ձևավորման նախապայմանները

2. Ներկայացնել երիտթուրքերի գաղափարները

3. Քննարկել հայ ազգային կուսակցությունների դիրքորոշումը երիտթուրքերի հեղաշրջման առնչությամբ

Ձևավորվող կոմպետենցիաները՝

1. Լեզվական գրագիտություն և կարողունակություն

2. Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն

3. Թվային և մեդիա կարողունակություն

4. Սովորել սովորելու կարողունակություն

Հիմնական հասկացություններ կամ առանցքային կետեր՝ Զարգացում, փոփոխություն, պատճառ-հետևանք, համակեցություն, համակարգ, քաղաքակրթություն, պայքար

Ցուցադրական նյութեր՝ սահիկաշար

Միջառարկայական կապեր՝ Համաշխարհային պատմություն, Աշխարհագրություն

Խաչվող հասկացություններ՝ Ինքնություն, համակեցություն

Դասի սկիզբ՝ 5ր- Կատարվում է մտագրոհ Learningappս.org ծրագրի համապատասխանեցում գործիքի միջոցով՝ https://learningapps.org/display?v=pf57y95ut23

Դասի ընթացք՝ 15+10+10ր-Դասարանը բաժանվում է 4 խմբի և պատրաստում է լուրերի պաստառ: Առաջին խումբը ներկայացնում է նկարազարդված պաստառ, որտեղ գրված է՝ Սուլթանը պետք գահընկեց արվի: Երկրորդ խումբը ներկայացնում է մեկ այլ պաստառ, որտեղ գրված է՝ Զորքն ապստամբություն է բարձրացրել և 3-րդ խումբը ներկայացնում է պաստառ, որի վրա գրված է երիտթուրքերի սկզբնական լոզունգը՝ Ազատություն, հավասարություն, եղբայրություն, չորրորդ խումբը պաստառի վրա գրում է՝ Ֆիդայական խմբերը ցրվում են: Սրա միջոցով պաստառները ներկայացնելիս առաջին խումբն անդրադառնում է սուլթանական վարչակարգին, ներկայացնում է նրա դեմ առաջացած դժգոհությունները և ընդդիմադիր տարրերի քայլերը: Երկրորդ խումբն անդրադառնում է հակասուլթանական ուժերի ձեռնարկած գործնական քայլերին և դրանից բխող քայլերին: Երրորդ խումբն անդրադառնում է երիտթուրքերի հռչակած սահմանադրական դրույթներին և դրանց իրականացման գործընթացին, վերլուծում է իրավունքների կարևորությունը ժողովրդավար հասարակություն ստեղծելու առնչությամբ և ներկայացնում սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության շարունակականությունը երիտթուրքերի կողմից: Իսկ չորրորդ խումբն անդրադառնում է հայ ազգային կուսակցությունների՝ հեղաշրջման նկատմամբ ունեցած վերաբերմունքին, կիրառած քայլերին ու այդ քայլերի հետևանքով առաջացած հետևանքներին:

Քննարկումից հետո լրացնում են https://quizizz.com/admin/quiz/5e7491206e2b2f001b37fe3b?source=quiz_share, որի շնորհիվ գնահատվում են բոլորը:

Դասի ավարտ՝ 5ր-Լրացվում են ելքի քարտերը Padlet.com գործիքով

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ