Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հայոց Մեծ եղեռնի դասի օրվա պլան

687

Օրվա պլան

Առարկան՝ Հայոց պատմություն

Ամսաթիվ՝ 12.04.2023թ.

Դասարանը՝ 12-րդ հումանիտար դասարան

Դասի թեման՝ Հայոց Մեծ եղեռնը և հայերի ինքնապաշտպանական մարտերը

Դասի տևողությունը՝ 2 x 45 ր

Դասի նպատակը՝ Ներկայացնել Հայոց Մեծ եղեռնի պատճառները

Դասի արդյունքում զարգացող վերջնարդյունքները՝

Դասի ավարտի սովորողը կկարողանա՝

1.Բացատրել Հայոց Մեծ եղեռնի պատճառները

2.Ներկայացնել երիտթուրքերի գաղափարները և ծրագրերը

3.Թվարկել Հայոց Մեծ եղեռնի փուլերը

4.Արժևորել հայերի ինքնապաշտպանական մարտերի նշանակությունը

Ձևավորվող կոմպետենցիաները՝

1. Լեզվական գրագիտություն և կարողունակություն

2. Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն

3. Թվային և մեդիա կարողունակություն

4. Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն

5. Սովորել սովորելու կարողունակություն

Հիմնական հասկացություններ կամ առանցքային կետեր՝ Քաղաքակրթություն, համակարգ, փոփոխություն, պայքար, պատճառ-հետևանք, կառավարում, համակեցություն, փոխկապակցվածություն, հարաբերություններ

Ցուցադրական նյութեր՝ սահիկաշար, քարտեզ

Միջառարկայական կապեր՝ Աշխարհագրություն, Համաշխարհային պատմություն, ՏՀՏ, Հասարակագիտություն

Խաչվող հասկացություններ՝ Ինքնություն, Համակեցություն, Անհատ

Դասի սկիզբ՝ https://youtu.be/PAhwE6hRRxI սովորողները դիտում են տեսանյութը:

Դասի ընթացք՝ Տեսանյութը դիտելուց հետո սովորողները բաժանվում են խմբերի՝ ըստ բացահայտողների, հետազոտողների, միջազգայնագետների, և սկսում են ուսումնասիրել սկզբնաղբյուրները: Բացահայտողները սկսում են ներկայացնել այն գաղափարները, նպատակները, որոնք հետապնդում էր երիտթուրքական կառավարությունը Հայոց Մեծ եղեռնը ծրագրելիս: Հետազոտողները ներկայացնում են Եղեռնի փուլերը, նրա իրականացման մեթոդները: Իսկ միջազգայնագետների խնդիրն է դառնում ներկայացնել միջազգային իրադրությունը, որի ժամանակ ընթանում էր ցեղասպանությունը: Դրանից հետո տեղի է ունենում քննարկում <<Հայերի ինքնապաշտպանական մարտերի նշանակությունը>> թեմայով, որի ընթացքում վեր են հանվում ինքնապաշտպանական մարտերի անհրաժեշտությունը, հիմնավորվում է այն փաստը, թե ինչու բոլոր վայրերում չդիմեցին ինքնապաշտպանության և ինչպես կարելի էր խուսափել ցեղասպանությունից: Այնուհետև խմբերին տրվում է հանձնարարություն մշակել Ցեղասպանության հուշարձան՝ պատկերացնելով, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը դեռևս կառուցված չէ, հիմա նրանք փորձելու են կառուցել այն այլ տեսքով և տրամաբանությամբ: Ընթանում է քննարկում, թե ինչ դիտանկյունից է հուշարձանն անդրադառնալու Եղեռնին և ինչպիսի՞ ուղերձով է դա արտահայտվելու: Ընթացքում ուսումնասիրվում են ցեղասպանությունների հուշարձանների օրինաներ և դասի ավարտին ներկայացնում են հուշարձանի իրենց առաջարկը: Դրանից հետո սովորողները Google Forms ծրագրով լրացնում են թեստային առաջադրանքի հարցերը և գնահատվում են բոլորը:

Դասի ավարտին լրացնում են ելքի քարտերը:


Պատկերասրահ

Ֆիլտրեր

Բանալի բառեր

Գնահատումներ
5
Ընդհանուր՝ 1
5
100%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ