Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Պապի բարեփոխումները և արտաքին քաղաքականությունը․ դասի պլան

Պապի բարեփոխումները և արտաքին քաղաքականությունը․ դասի պլան
347

Օրվա պլան

Առարկան՝ Հայոց պատմություն

Ամսաթիվ՝ 10.04.2023թ.

Դասարանը՝ 10-րդ հումանիտար դասարան

Դասի թեման՝ Պապի բարեփոխումները և արտաքին քաղաքականությունը

Դասի տևողությունը՝ 45 ր

Դասի նպատակը՝ Ներկայացնել Պապ թագավորի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը

Դասի արդյունքում զարգացող վերջնարդյունքները՝

Դասի ավարտի սովորողը կկարողանա՝

1.Բացատրել Պապ թագավորի բարեփոխումները

2.Ներկայացնել նրա արտաքին քաղաքականությունը

3.Ընդգծել կենտրոնաձիգ պետություն ստեղծելու համար պետականամետ քայլերը

Ձևավորվող կոմպետենցիաները՝

1. Լեզվական գրագիտություն և կարողունակություն

2. Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն

3. Թվային և մեդիա կարողունակություն

4. Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն

5. Սովորել սովորելու կարողունակություն

Հիմնական հասկացություններ կամ առանցքային կետեր՝ Քաղաքակրթություն, համակարգ, փոփոխություն, պայքար, պատճառ-հետևանք, կառավարում, համակեցություն, փոխկապակցվածություն, հարաբերություններ

Ցուցադրական նյութեր՝ սահիկաշար, քարտեզ

Միջառարկայական կապեր՝ Աշխարհագրություն, Համաշխարհային պատմություն, ՏՀՏ, Հասարակագիտություն

Խաչվող հասկացություններ՝ Ինքնություն, Համակեցություն, Պետություն, Անհատ

Դասի սկիզբ՝ 5ր- https://create.kahoot.it/share/10/b719ded2-2087-4b21-a1f1-540935ed56c1 սովորողները լրացնում են կարճ հարցում:

Դասի ընթացք՝ 10+12+15ր- Քանի որ Պապն այն թագավորն է, որին պետք է դիտարկել մի քանի անկյուններից, հետևաբար https://www.classtools.net/lifewheel/ այս գործիքի միջոցով սովորողները բաժանվում են խմբերի և սկսում են նրան ուսոււմնասիրել որպես պետական և քաղաքական գործիչ, որպես անհատ և որպես Մեծ Հայքի հայրենասեր քաղաքացի: Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է նրա քաղաքական հայացքները, նպատակասլացությունը, անձնական հատկանիշները: Ընթացքում նրենք ուսումնասիրում են ուսուցչի կողմից տրված հետևյալ հարցերին՝

1.Ի՞նչ տարբերություններ կան Բուզանդի և Ամմիանոսի գրքերում Պապին նվիրված հատվածների միջև:

2.Արդյո՞ք որպես անհատ Պապը կաներ այն, ինչ արել է որպես պետական գործիչ:

3. Որքանո՞վ էին Պապի՝ պետական գործչի որակները փոխլրացնում նրա անհատական որակների հետ:

Հարցերին պատասխանելուց հետո սովորողների հետ կազմակերպվում է բանավեճ-քննարկում <<Պապի բարեփոխումները պետության հզորացման կոնտեքստում>> թեմայով: Նույնիսկ կարող են բաժանվել երկու հակադիր խմբերի, որտեղ մեկը կարող է ամրապնդել այն դիրքորոշումը, որտեղ Պապը ճիշտ էր, մյուս խումբն էլ կարող է հանդես գալ եկեղեցու շահերը պաշտպանողի դերում: Քննարկման ավարտին սովորողները լրացնում են https://quizizz.com/admin/quiz/64233c814ea2e9001dd4780a?source=quiz_share թեստային առաջադրանք:

Դասի ավարտ՝ 3 ր- Տրվում է տնային հանձնարարություն:


Ֆիլտրեր

Բանալի բառեր

Գնահատումներ
5
Ընդհանուր՝ 1
5
100%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ