Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հայ կամավորական շարժումը․ դասի պլան

Հայ կամավորական շարժումը․ դասի պլան
217

Օրվա պլան

Առարկան՝ Հայոց պատմություն

Ամսաթիվ՝ 11.04.2023թ.

Դասարանը՝ 12-րդ հումանիտար դասարան

Դասի թեման՝ Հայ կամավորական շարժումը

Դասի տևողությունը՝ 2 x 45 ր

Դասի նպատակը՝ Ներկայացնել հայ կամավորական շարժման նախադրյալները և նշանակությունը

Դասի արդյունքում զարգացող վերջնարդյունքները՝

Դասի ավարտի սովորողը կկարողանա՝

1.Բացատրել հայ կամավորական շարժման նախապայմանները

2.Ներկայացնել հայ կամավորական խմբերը

3.Թվարկել կամավորական գնդերի հրամանատարներին

4.Արժևորել հայ կամավորական շարժման նշանակությունը

Ձևավորվող կոմպետենցիաները՝

1. Լեզվական գրագիտություն և կարողունակություն

2. Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն

3. Թվային և մեդիա կարողունակություն

4. Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն

5. Սովորել սովորելու կարողունակություն

Հիմնական հասկացություններ կամ առանցքային կետեր՝ Քաղաքակրթություն, համակարգ, փոփոխություն, պայքար, պատճառ-հետևանք, կառավարում, համակեցություն, փոխկապակցվածություն, հարաբերություններ

Ցուցադրական նյութեր՝ սահիկաշար, քարտեզ

Միջառարկայական կապեր՝ Աշխարհագրություն, Համաշխարհային պատմություն, ՏՀՏ, Հասարակագիտություն

Խաչվող հասկացություններ՝ Ինքնություն, Համակեցություն, Անհատ

Դասի սկիզբ՝ Գրատախտակին գրվում է Հայդուկ բառը և սովորողները սկսում են տալ հայդուկների բնորոշումները և կարևորում են նրանց դերը առաջին աշխարհամարտում մասնակցության համար:

Դասի ընթացք՝ Սովորողները բաժանվում են խմբերի և սկզբնաղբյուրներն ուսումնասիրելուց հետո, առաջին խումբը սկսում է ներկայացնել հայ կամավորական գնդերի ձևավորման նախադրյալները և հայ ժողովրդի սպասելիքները աշխարհամարտում ցարական կառավարության ունեցած նպատակադրումներից: Դրանից հետո թվարկում են հայ կամավորական գնդերի հրամանատարներին ու արժևորում նրանց ֆիդայի լինելու հանգամանքը: Երկրորդ խումբը նկարագրում է հայ կամավորական գնդերի մարտական ուղին և ուրվագծային քարտեզի վրա ցույց է տալիս նրանց անցած ճանապարհը: Երրորդ խումբը ներկայացնում է հայ կամավորական գնդերի ցրման պատճառները և ռուսական բարձրագույն հրամանատարության վախերը գնդերի կապակցությամբ: Այնուհետև սովորողները միասին դիտում են տեսանյութը՝ https://youtu.be/_9n06VwhdvA և սկսում են բանավեճ-քննարկումը հայ կամավորական շարժման կարևորությունը առաջին աշխարհամարտի տարիներին և նրանց ունեցած մարտական փորձը հետագա ռազմական գործողությունների գործում: Ավարտից հետո սովորողները լրացնում են Learningapps.org ծրագրով Համապատասխանեցումը և ամփոփում իրենց ձեռք բերած գիտելիքները:

Դասի ավարտ՝ Սովորողները լրացնում են ելքի քարտեր:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ