Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Նախագծային աշխատանք

29

«Արժեք»
Նախագծի ներկայացում՝ https://drive.google.com/file/d/1MX_7tJTUvU8u6r9N5lOZEzlb_krA6V1m/view?usp=sharing
Քաղաքացու օրվան ընդառաջ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ դպրոցների սովորողները իրականացրել են «Շենացրու՛ պետությունդ, եղիր՛ օրինապահ, նվիրված ու հոգատար»:
Երկրիդ նկատմամբ հոգատարությունը սկսվում է համայնքի նկատմամբ հոգատարությունից, որն արտահայտվում է համայնքի բարելավմանն ուղղված ամենօրյա մասնակցությունից՝ խնդիրներ բարձրաձայնելով և լուծումներ առաջարկելով։ Հենց այս նպատակն էին հետապնդում VIII ա դասարանի սովորողները ուսումնական նախագծի ընթացքում:
Ժողովրդավարությունը միայն քվեարկության գործընթացը չէ. այն մեր համայնքի բարելավմանն ուղղված ամենօրյա մասնակցությունն է՝ խնդիրներ բարձրաձայնելով և լուծումներ առաջարկելով։ Հենց այս նպատակն էին հետապնդում VIII ա դասարանի սովորողները ուսումնական նախագծի ընթացքում:
VIII ա դասարանի սովորողների ուսումնական նախագծի նպատակն էր վեր հանել համայնքային խնդիր և առաջարկել լուծում:
Կազմվեց խումբ, որոշեցինք վերջնարդյունքը և պլանավորեցինք մեր քայլերը, դրեցինք նպատակ կանխատեսեցինք այն խնդիրները, որոնց կարող էինք բախվել վերջնարդյունքին հասնելիս: Խումբը բաժանեցինք ենթախմբերի: Վերջինս պայմանական բաժանում էր, քանի որ քննարկումների ժամանակ սովորողները անկաշկանդ առաջարկություններ էին անում մտքերի, գաղափարկների, գործիքների վերաբերյալ: Այս նախագծային աշխատանքի վերջնարդյունքին հասնելու համար անհրեշտ էր լավ իմանալ քաղաքացիական մասնակցության և մասնակցության ժողովրդավարության մասին:Դրա համար սովորողները օգտվել են իրենց ծանոթ կայքերից, օրինակ Վիքիպեդիա և youtube, ինչպես նաև ծանոթացել են նոր ՝ Arlis.am կայքին, որտեղ տեղադրված են ՀՀ բոլոր օրեսնգրքերը։ Երկարատև քննարկումներից հետո եկան համաձայնության և իմի բերած մտքերը փոխանցեցին միմյանց:
Կարևոր և կիրառելի հետևություն արեցինք՝ արժեքները երբեք չեն հնանում, սերը հայրենիքի նկատմամբ սկսվում է համայնքի նկատմամբ սիրուց: Յուրաքնչյուրիս համար պետք է առաջնային լինի մեր համայնքի տեսքը, քաղաքային մշակույթի և կյանքի որակի բարելավումը, յուրաքանչյուրի անվտանգությունը, հարմարավետությունը, կարգ ու կանոնը։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ