Շեյրենթինգ
Վերջնարդյունքը՝ մուլտ և խաղ.
https://scratch.mit.edu/projects/1114519000
https://scratch.mit.edu/projects/1127088648
Շեյրենթինգ բառը առաջացել է «share»՝ կիսվել և «parent»՝ ծնող բառերից: Ծնողներն այսօր իրենց երեխաների մասին համացանցում հրապարակում են մեծ քանակությամբ տեղեկություն և լուսանկարներ: Տվյալներն այնքան շատ են, որ երեխան թվային հետք է թողնում մեկ տարեկան դեռևս չդարձած: Շեյրենթինգի հանդիպում ենք շատ հաճախ, այն բավականին տարածված երևույթ է:
Թեման համակողմանի ուսումնասիրելու համար բաժանվեցինք խմբերի:
Ամենահետաքրքիրը վերջնարդյունքի մասին քննարկումներն էին: Որոշեցինք scratch ծրագրով ստեղծել ուսուցողական թեստ- խաղ և մուլտֆիլմ՝ հանրայնացման նպատակով: Մենք կարծում ենք, որ խաղն ու մուլտֆիլմը նայելուց հետո յուրաքանչյուր ոք ոչ միայն պատկերացում կկազմի շեյրենթինգի մասին, այլև կկողմնորոշվի ինչպես պահպանել անվտանգության կանոնները համացանցում և կխուսափի շեյրենթինգի վտանգավոր հետևանքներից:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ