Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հաղորդակցության միջոցները Հին աշխարհում (Եգիպտոս, Միջագետք, Վանի թագավորություն) և դրա արձագանքները արդի դրաշրջանում

134

Վերջնարդյունքը՝ մուլտֆիլմ
https://scratch.mit.edu/projects/939102695

Կազմվեց խումբ, որոշեցինք վերջնարդյունքը և պլանավորեցինք մեր քայլերը, դրեցինք նպատակ կանխատեսեցինք այն խնդիրները, որոնց կարող էինք բախվել վերջնարդյունքին հասնելիս:

Խումբը բաժանեցինք ենթախմբերի՝ պատմագետ-ստեղծագործողներ և ծրագրավորողներ:

Վերջինս պայմանական բաժանում էր, քանի որ քննարկումների ժամանակ սովորողները անկաշկանդ առաջարկություններ էին անում մտքերի, գաղափարկների, գործիքների վերաբերյալ:

Այս նախագծային աշխատանքի վերջնարդյունքը մուլտֆիլմ է, որը Ծրագրավորողների թիմը որոշեց ստեղծել Scratch ծրագրի միջոցով:

Մուլտֆիլմ ստեղծելու և սցենար գրելու համար անհրաժեշտ էր լավ ուսումնասիրել մեր ընտրած ժամանակաշրջանը։ Դրա համար սովորողները օգտվել են իրենց ծանոթ կայքերից, օրինակ Վիքիպեդիա և youtube, ինչպես նաև ծանոթացել են նոր ՝ Arlis.am կայքին, որտեղ տեղադրված են ՀՀ բոլոր օրեսնգրքերը։ Ընտրեցին մուլտֆիլմի հերոսներին, սյուժեն, գրեցին սցենարը, սովորողների գաղափարները և մտքերն այնքան շատ էին, որ հաճախ դժվարանում էին ընտրություն կատարել։ Երկարատև քննարկումներից հետո եկան համաձայնության և իմի բերած մտքերը փոխանցեցին ծրագրավորողներին։

Կերպարների ընտրության, ինչպես նաև նորերը ստեղծելը, երգերի ընտրությունը, ծրագրային մասը իրականացվել է խմբի սովորողների կողմից:Մուլտֆիլմը կազմված է 30ից ավելի կերպարից, 5ից ավելի գիֆերից, սովորողների եր կողմից ստեղծված ձայնագրություններից և երաժշտություններից: Յուրաքանչյուր կերպար Scratchի ալգորիթմով ծրագրավորված է: Որոնց սահուն աշխատանքի շնորհիվ կարող ենք դիտել Ճամփորդները մուլտֆիլմը:

Այնուհետև Պատմագետ-ստեղծագործողներները Աշխարհացույց կրթական հարթակի միջոցով ներկայացրին «Ճամփորդները» մուլտֆիլմի հերոսների երազային ճանապարհորդությունը, գնացին Եգիպտոս, ապա՝ Բաբելոն, ծանոթացան բաբելոնցի Համմուրապիի և Նաբուգոդոնոսոր II-ի հետ, տեսան Համմուրապի արքայի թողած օրենսգիրք-քարակոթողները, տեսան Շամիրամի կախովի այգիները և այցելեցին Արդինի Մուսասիր Խալդի աստծու տաճար:

Կարևոր և կիրառելի հետևություն արեցին՝ արժեքները երբեք չեն հնանում, բոլոր ժամանակներում էլ կարևոր են եղել սերը հայրենիքի, ընտանիքի նկատմամբ, մարդկությունը պետք է առաջնայինը համարի խաղաղությունը, օրենքը, կարգ ու կանոնը։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ