Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Նախագծային աշխատանք

8

Наш школьный блог (Մեր դպրոցի բլոգը)

«Մեր դպրոցի բլոգը»՝ սովորողների աչքերով և խոսքով

Նախագծային ուսուցման շրջանակում` 11-րդ դասարանի ռուսաց լեզվի նպատակային խմբի սովորողները ընկեր Ավետիսյանի ղեկավարությամբ իրականացրեցին «Մեր դպրոցի բլոգը» ( Наш школьный блог ) նախագիծը, որը դարձավ ոչ միայն ուսումնական առաջադրանք, այլ նաև ստեղծագործական հարթակ։

Նպատակը մեկն էր՝ սովորողի խոսքին տալ իրական հնչեղություն․

զարգացնել գրավոր խոսքը ռուսերենով, ձևավորել մեդիագրագիտություն, սովորեցնել ընտրել, վերլուծել և հետաքրքիր ձևով ներկայացնել տեղեկատվությունը։

Սովորողները հանդես եկան տարբեր դերերով՝

.հեղինակներ

.խմբագիրներ

.ձևավորողներ

Նրանք պատմեցին դպրոցական կյանքի ամենատարբեր դրվագների մասին՝ առօրյայից մինչև միջոցառումներ, դասերից մինչև ձեռքբերումներ։ Յուրաքանչյուր նյութ կրում էր հեղինակային մտածողություն և պատասխանատվություն խոսքի նկատմամբ։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ