Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Նախագծային աշխատանք

10

Կալցիումի և Մագնեզիումի դերը մարդու օրգանիզմում

VIII դասարանի սովորողները ուսումնասիրել են Mg և Ca տարրերի հիմնական ֆիզիկական հատկությունները
և դրանց կենսաբանական նշանակությունը մարդու օրգանիզմում։
Թեման դուրս էր եկել դասասենյակից՝ սովորողները կատարել են նաև այց բժշկական լաբորատորիա,
որտեղ իրական պայմաններում ծանոթացել են արյան մեջ նշված տարրերի քանակի որոշման գործընթացին
Ստեղծելով կապ գիտության և կյանքի միջև՝ նրանք ներկայացրեցին նաև, թե ինչպես կարող է Ca-ն քայքայվել տարբեր պայմանների ազդեցությամբ՝ տեսական գիտելիքը վերածելով հասկանալի և կիրառելի փորձի։
Որպես դիդակտիկ նյութեր պատրաստվել էին ատամնալար, պաստառներ, գիրք և դեկորատիվ քարեր,
որոնք ընդգծում էին աշխատանքի ստեղծագործական ու կիրառական բնույթը։
Այս ամենը վկայում է, որ մեր դպրոցում կրթությունը չի սահմանափակվում դասագրքով, այլ ձևավորում է մտածող, հետազոտող և ստեղծագործ սովորողներ :

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ