Բնական աղետներ և դրանց կանխարգելումը
Նախագիծը միավորում էր գիտելիք, վերլուծություն, ստեղծագործականություն և տեխնոլոգիական հմտություններ։
Ի՞նչ էին պատրաստել սովորողները
.Տեղեկատվական սահիկներ — ներկայացված էին տարբեր աղետների առաջացման պատճառները, ընթացքը, վտանգները և պաշտպանվելու եղանակները։
.Էլեկտրոնային ստուգիչ հարցեր՝ միավորային գնահատմամբ — սովորողները մշակել էին հարցաշարեր, որոնց միջոցով ստուգվում էր թեմայի ընկալումը։
.«Հրաբուխ հիշեցնել» հյուրասիրություն — ստեղծագործական, թեմային համապատասխան ներկայացում, որը դասին տվեց իրական, հետաքրքիր միջավայր։
.ՀՀ մարզային աղետների ուսումնասիրություն — հավաքել էին տվյալներ, վերլուծել և կազմել դիագրամներ՝ ըստ մարզերի առավել հաճախ հանդիպող աղետների։
.Փոքրիկ, բայց ասելիք ունեցող բեմադրություն, որը փոխանցում էր պատրաստվածության և անվտանգության կարևորությունը։Ստացվել էր ամբողջական, բազմաբաղադրիչ, ինտեգրված նախագիծ, որը զարգացրել է սովորողների գիտելիքները, մտածողությունը, թիմային աշխատանքը և պատասխանատվությունը։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ