Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ձևավորող գնահատում․ Պատմութուն 10-11-րդ դասարանների

Ձևավորող գնահատում․ Պատմութուն 10-11-րդ դասարանների
1118

Նպատակը՝

Հարգելի՛ ուսուցիչ, սույն ուղեցույցը նպատակ ունի որոշակի գործնական օգնություն ցուցաբերելու «պատմություն» առարկայի դասավանդման գործընթացին՝ կրթության փոփոխություններին և նորարարություններին համահունչ։ Ուղեցույցում գլխավորապես շեշտը դրվում է ձևավորող(ուսուցանող) գնահատման գործնական կիրառությանը պատմության դասաժամերին։ Այն ձևավորող գնահատման կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնաօժանդակ և մեթոդական աջակցություն է ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչներին՝ հստակ պատկերացնելու դասապրոցեսում ձևավորող գնահատման նպատակը, նրա առանձնահատկությունները, ճիշտ և նպատակային կիրառությունը, գործնական կիրառման ժամանակ նկատված մարտահրավերներն ու դժվարությունները, դրանց հաղթահարման ուղիները, արդյունավետությունը, որոնք բխում են Հանրակրթության պետական չափորոշչից։ Ուղեցույցի մեջ ներառվել են մեկական թեմաներ ավագ դպրոցի 10 և 11-րդ դասարանների «հայոց պատմություն» և «համաշխարհային պատմություն» առարկաներից, որոնց օրինակով ավելի հստակ պատկերացում կկազմվի թեմայի կամ դասի շրջանակներում ձևավորող գնահատման ձևերի ճիշտ ընտրության, գնահատման սանդղակների՝ վերջնարդյունքին համապատասխանության, կիրառության, հնարավոր դժվարությունների հաղթահարման և ուսուցման գործընթացի լավարկման վերաբերյալ։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ