Ուղեցույցը նախատեսված է ավագ դպրոցում պատմություն առարկան դասավանդող մասնագետների համար: Ներկայացված է առարկայի դասավանդման դերն ու նշանակությունը, ինչպես նաև առաջարկում է դասավանդման ժամանակակից մոտեցումներ, որոնք նպաստում են ավելի դինամիկ, ներգրավող ու արդիական ուսուցման միջավայր ստեղծելուն։
Պատմությունը թվերի ու իրադարձությունների մեխանիկական շարադրանք չէ, այն մտածողության և աշխարհընկալման միջոց է։ Դասավանդելով պատմություն՝ մենք սովորողներին տալիս ենք գործիքներ՝ հասկանալու աշխարհը, վերլուծելու պատճառահետևանքային կապերը, ճանաչելու օրինաչափությունները և քննադատաբար գնահատելու տեղեկատվությունը։
Սույն ձեռնարկի նպատակն է սովորողների մոտ ձևավորել պատմությանը քննադատաբար և վերլուծական տեսանկյունից մոտեցող քաղաքացուն բնորոշ ունակություններ, օգնել նրանց դառնալ ակտիվ հետազոտողներ և տեղեկացված քաղաքացիներ, ովքեր գիտակցում են, որ իրենց քայլերը կարող են ձևավորել այսօրվա և վաղվա աշխարհը։
Ուսուցիչների համար ձեռնարկը ներկայացնում է ճկուն գործիքակազմ՝ նախագծային ուսուցման, աղբյուրների վերլուծության և տեխնոլոգիաների կիրառման համար։ Սովորողների համար այն հնարավորություն է տալիս ոչ միայն իմանալ «ի՞նչ է եղել», այլև հասկանալ՝ «ինչպե՞ս» և «ինչո՞ւ» է տեղի ունեցել իրադարձույունը։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ