Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ուսումնական Նախագիծ

33

Կանաչ անկյուն

7-րդ դասարան

Ղեկավար՝ Մելինե Դավթյան

Նպատակներ՝ 1. Աշակերտների մոտ ձևավորել բնապահպանական գիտակցություն և պատասխանատվություն։ 2. Ուսումնասիրել բույսերի էկոլոգիական նշանակությունը և նրանց խնամքի առանձնահատկությունները։ 3. Զարգացնել աշակերտների ստեղծագործական և թիմային աշխատանքների հմտությունները։ 4. Ստեղծել դպրոցում կանաչ անկյուն՝ նպաստելով շրջակա միջավայրի բարելավմանը։ 5. Ներգրավել աշակերտներին երկարաժամկետ բնապահպանական նախագծերում։

Խնդիրներ՝ 1. Հետազոտել բույսերի տեսակները, որոնք հարմար են փակ կամ բաց տարածքների կանաչապատման համար։ 2. Ուսումնասիրել կանաչ տարածքների ազդեցությունը էկոհամակարգի վրա։ 3. Կազմակերպել թիմային աշխատանք կանաչ անկյան նախագծման, ստեղծման և պահպանման համար։ 4. Ծանոթացնել ժամանակակից տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվում են բույսերի խնամքի համար։ 5. Կատարել մոնիթորինգ՝ հետևելով բույսերի աճին և փոփոխություններին:

Վերջնարդյունքներ՝

1. Աշակերտները կստանան խորացված գիտելիքներ բույսերի խնամքի, դրանց ազդեցության մասին։ 2. Կունենան գործնական հմտություններ՝ բույսերի տնկման, խնամքի և խոնավության վերահսկման ոլորտում։ 3. Դպրոցում կստեղծվի կանաչ անկյուն՝ որպես երկարաժամկետ բնապահպանական նախագիծ։ 4. Կզարգանան աշակերտների համագործակցության, թիմային աշխատանքի, ստեղծարարության և պատասխանատվության հմտությունները։ 5. Կհրապարակվեն տեղեկատվական նյութեր, որոնք տարածվելու են դպրոցի շրջանակներում։

https://www.facebook.com/share/p/18is52DHA5/


Պատկերասրահ

Նյութեր
pptx Սահիկաշար
1

Ֆիլտրեր

Բանալի բառեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ