Ուսուցչուհիներ՝ Շողիկ Առաքելյան և Մելինե Դավթյան
Թեմա՝ Մոլեկուլներ և ատոմներ
Նպատակներ՝
1. Ծանոթացնել «ատոմի զանգված», «հարաբերական ատոմային զանգված», «զանգվածի ատոմային միավոր» հասկացություններին:
2. Կարողանալ գտնել քիմիական տեղեկատվություն տարբեր աղբյուրներից, ընդհանրացում կատարել:
3. Ձևավորել գիտելիքներ ատոմի կառուցվածքի և ներատոմային մասնիկների (լիցք ու զանգված) վերաբերյալ:
4. Ձևավորել տարրերի կարգաթվի, միջուկի լիցքի, պրոտոնների և էլեկտրոնների ընդհանուր թվի միջև կապ հաստատելու հմտություն:
5. Ձևավորել գիտելիքներ ատոմի կառուցվածքի վերաբերյալ։
6. Ստուգել սովորողների գիտելիքներն ու հմտություններն ըստ վերջնարդյունքների:
7. Վեր հանել սովորողների ձեռք բերած գիտելիքները և բաց թողումները ատոմի կառուցվածքի վերաբերյալ:
Վերջնարդյունքներ՝
1․ Կսահմանի ատոմը` որպես տարրի փոքրագույն մասնիկ և կհասկանա, որ ատոմները չեն կարող տրոհվել քիմիական ռեակցիայի ընթացքում։
2.Կձևավորի ատոմի կառուցվածքը միջուկի, պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների տեսանկյունից։
3. Կներկայացնի ներատոմային մասնիկների՝ պրոտոնի, նեյտրոնի և էլեկտրոնի, հարաբերական զանգվածը և լիցքը։
4. Կսահմանի իզոտոպ և զանգվածային թիվ հասկացությունները:
5. Կներկայացնի քիմիական տարր հասկացությունը և որոշ կարևոր տարրերի (թթվածին՝ O, ազոտ՝ N, ֆոսֆոր՝ P, ջրածին՝ H, ածխածին՝ C, նատրիում՝ Na, կալցիում՝ Ca, երկաթ՝ Fe, քլոր՝ Cl և այլն) նշանները։
6. Կտարբերի ատոմի զանգված (գրամ) և հարաբերական ատոմային զանգված հասկացությունները։ Կսահմանի զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.)՝ որպես 12 C-իզոտոպի զանգվածի 1/12 մաս։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ