Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ի ՆՊԱՍՏ ՄԵՐ ՈՍԿԵՂԵՆԻԿ ԼԵԶՎԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ (կայացավ մարզային III օլիմպիադան)

197

«Լեզուն ազգի հոգին է, կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է
առաջինը, 
ուրեմն կենսունակ է և երկ-րորդը»:
Ավ. Իսահակյան

Վաղուց բարի ավանդույթ է դարձել ուսումնական տարվա ավարտին կազմակերպել հայոց լեզվի օլիմպիադա: Դոնի Ռոստովի հայ համայնքի ղեկավարությունը և համայնքին կից հայոց լեզվի ուսուցիչների մեթոդ միավորումը որոշեց այս ուսումնական տարում մարզային III օլիմպիադան անցկացնել թելադրության ձևաչափով` Ա և Բ կարգերով:

Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 10-ին Դոնի Նախիջևանի հայկական համայնքին կից հայոց լեզվի ուսուցիչների մեթոդ միավորման ղեկավար Լուսինե Պետանյանի նախագահությամբ սկսվեց օլիմպիադան, որին մասնակցում էին Դոնի Ռոստով քաղաքի թիվ 61 (ուսուցչուհի՝ Արմինե Հովսեփյան), թիվ 110 (ուսուցչուհի՝ Ծովինար Սարգսյան), թիվ 19 գիմնազիայի և Աքսայ քաղաքի թիվ 4 (ուսուցչուհի՝ ԼուսինեՊետանյան), թիվ 107 և Սուրբ Խաչ եկեղեցուն կից (ուսուցչուհի՝ Արմինե Ղազարյան) դպրոցների, ինչպես նաև «Հայորդյաց տուն» հոգևորմշակութային կենտրոնի, Բատայսկի լրացուցիչ կրթության կենտրոնի «Մեսրոպ Մաշտոց» խմբակի (ուսուցչու-հի՝ Ռուզաննա Կարապետյան) շուրջ 21 աշակերտ: Թելադրության տեքստը կազմել և փակ ծրարներով ներկայացրել էր Մեծ Սալա գյուղի թիվ 8 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Անահիտ Հարությունյանը, իսկ թելադրությունը կարդաց Լուսինե Պետանյանը: Հսկիչ հանձնաժողովի անդամներն էին Դոնի Ռոստովի թիվ 15 և թիվ 57 դըպրոցների հայերենի խմբակների ուսուցչուհիներ Անի Գևորգյանը և Կարինե Ղազարյանը: Օլիմպիադայի ողջ ընթացքը նաև տեսանկարահանվում էր` թափանցիկություն և արդարություն ապահովելու նպատակով:

Երեխաներից շատերը ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն և համապատասխան գիտելիքներ՝ գրավելով մրցանակային պատվավոր տեղեր: Մանկավարժների և աշակերտների նախաձեռնողականությունն ու ակտիվությունը ողջունեց և նվերները հանձնեց համայնքի գործադիր տնօրեն Գևորգ Գրիգորյանը` ընդգծելով նման միջոցառումների դերը հայրենիքի, հայոց լեզվի, գրականության, մշակույթի և ազգային արժեքների հանդեպ նրանց սիրո և նվիրումի կարևորությունը:

Բ կարգում մրցանակային 1-ին տեղը գրավեց Մարինա Միրզոյանը, 2-րդ տեղը`

Անյա Այվազյանը: Ա կարգում մրցանա-կային 1-ին տեղը գրավեց Մարիամ Ավետիսյանը, 2-րդ տեղը` Վարդան Սարգըսյանը, որոնք ստացան պատվոգրեր և «Սպորտմաստեր» խանութների ցանցի նըվեր քարտեր: Ուսուցիչները պարգևատըրվեցին շնորհակալագրերով: Լավագույնների շարքում էին նաև Ագապի և Վիկտորյա Էդիլյանները, Սվետլանա Սարգսյանը, Ադելիա Վարդանյանը, Արտյոմ Նալբանդյանը, Նոննա Գրիգորյանը, Անուշ Մանուկյանը, Սիլվա Հայրապետյանը և շատ ուրիշներ:

Համայնքի ղեկավարությունը հոգ էր տարել նաև բոլոր մասնակիցներին շնորակալագրերով պարգևատրելու, ինչպես նաև ուրախ ու հետաքրքիր ժամանց ապահովելու մասին:

Հայոց լեզվի մարզային III օլիմպիադայի մասնակիցաշակերտների խոսքով, նման միջոցառումները նպաստում են հայոց լեզվի և մշակույթի հանդեպ հետաքրքրության ձևավորմանն ու հայերենի ուսուցման մո-տիվացիայի բարձրացմանը:

Օլիմպիադայի բոլոր մասնակիցները, ծնողական խորհուրդը, ուսուցչական կոլեկտիվն իր երախտագիտությունն ու շնորհակալությունն է հայտնում «Դոնի Ռոստովի հայ համայնք» ՀԿ ղեկավարությանը` հայապահպանության անկրկնելի տոն պարգևելու համար:

Արմինե Հովսեփյան


Պատկերասրահ

Ֆիլտրեր

Բանալի բառեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ