Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Անապայի «ՄՈւՇ» հայկական ճամբարում

293

Արդեն երկրորդ տարին է, ինչ Ռոստովի մարզի եւ Ստավրոպոլի երկրամասի հայերենի խմբակների պատանիներն ու աղջիկները, Անապայի «ՄՈւՇ» կրթության կենտրոնի տնօրեն Կարինե Փիլոյանի հրավերով, մասնակցում են «ՄՈւՇ» ուսումնաճանաչողական ծրագրին, որը ներառում է 7-օրյա ճամբարային հանգիստ, հայկական միջավայր, էքսկուրսիաներ:
Այս տարի մասնակցեցին Ռոստովի մարզի Մեծ Սալա գյուղի հայերենի խմբակի աշակերտները (ուսուցչուհի՝ Անահիտ Հարությունյան), Դոնի Ռոստովի, Բատայսկի հավելյալ կրթության կենտրոնների հայերենի խմբակների սաները (ուսուցչուհիներ՝ Լուսինե Պետանյան, Արմինե Հովսեփյան, Ծովինար Սարգսյան, Արմինե Ղազարյան, Ռուզաննա Կարապետյան), Ստավրոպոլի երկրամասի Էդիսիա հայկական գյուղի հայերենի խմբակի աշակերտները (ուսուցչուհի՝ Կարինե Բաղդասարյան) եւ Պյատիգորսկի հայերեն սովորող երեխաները (ուսուցչուհի` Գոհար Առուստամյան):

Ճամբարում օրերն անցնում էին շատ հետաքրքիր: Ամեն օր երեխաներն իրենց ծովափնյա հանգիստն անց էին կացնում «Avdallini Golden Bay» հյուրանոցի լողափում:
Այցելեցինք Անապայի հայկական համայնք, որտեղ Հայկական վիրտուլ համալսարանի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էինք վիրտուալ այցելություն Մատենադարան:
Հենց համայնքում էլ ծանոթացանք հա- մառուսաստանյան բազմաթիվ մրցույթների դափնեկիր «Վանաձոր» դհոլահարների անսամբլի գեղարվեստական ղեկավար Վրեժ Բուլղադարյանի եւ նրա տաղանդավոր սաների հետ, վայելեցինք պատանի երաժիշտների կատարումները: Վրեժ Բուլղադարյանը վարպետության դաս տվեց ճամբարականներին, ստուգեց նրանց ե- րաժշտական լսողությունը:
— Այսօր գնում ենք Հայկաձոր, սիրելի ճամբարականներ, — հերթական դասից հետո ասաց Կարինե Փիլոյանը ու սկսեց պատմել Հայկաձորի մասին:
Հայկաձորը հայաբնակ գյուղ է: Գտնվում է Անապայից 9 կմ հարավ-արեւելք: Գյուղը հիմնադրվել է Գալկինա Շչել բնակավայրի հողատարածքի վրա` այդ տարածքը վար- ձակալությամբ տրամադրող կալվածատի- րոջ անունով: 1915-1916 թվականներին այս- տեղ հաստատվել են մի քանի տասնյակ հայ ընտանիքներ, ովքեր գաղթել էին Տրապի- զոնից: Բնակչության աճի արդյունքում կառուցվել է մանկապարտեզ, դպրոց, ակումբ եւ բուժկետ: 1925 թվականին բնակիչների որոշմամբ գյուղն անվանափոխվել եւ դարձել է Հայկաձոր:
Հայկաձորի Սուրբ Գեւորգ եկեղեցում ենք: 2016 թվականին է տեղի ունեցել եկեղեցու բացումը: Այստեղ գալիս են ոչ միայն հայեր, այլեւ օտարներ` հիանալու կառույցի գեղեցկությամբ եւ հոգեւոր հզորությամբ:
Եկեղեցու տարածքում կար կահավորված դասարան, պատկերասրահ:
Ճամբարականներիս օրը շարունակվեց բնության գրկում հանգստով, համեղ խորովածի սեղանի շուրջ հաճելի զրույցով, խաղալով, պարելով:
«ՄՈւՇ» հայկական կրթության կենտրոնում «Հրաշքից մեկ քայլ առաջ» շոու ծրագրով մեր հյուրերն էին Հովիկ Թեյլորը (Սաքանյան)` «Flash-mogic» իլյուզիոնիստների թատրոնի հիմնադիր, աճպարար, սպիտակ մոգ, աճպարարների միջազգա-
յին մրցույթում «Ոսկե ձեռնոց» մրցանակի մրցանակակիր (ք. Ամստերդամ, Նիդեռլանդներ) եւ Կարեն Թեյլորը (Սաքանյան)` Անապայի քաղաքայի թատրոնի ռեժիսոր, դերասան, իլյուզիանիստ, միջազգային եւ համառուսաստանյան մի շարք փառատոն- ների ու մրցույթների դափնեկիր, Սոչիի XXII ձմեռային օլիմպիական խաղերի հանդիսավոր փակման մասնակից, «Овация» ժողովրդական թատրոնի ղեկավար:
Բեմական ձեւավորումը, ձայնային եւ տեսողական հատուկ ազդակները, հե- տաքրքիր կերպարային լուծումներն ու ներկայացման ինտերակտիվ բնույթը մեզ ամբողջովին տեղափոխել էին հրաշքների աշխարհ: Երեխաներն անձամբ մասնակցելով մի քանի հրաշագործությունների՝ սկսեցին հավատալ իրենց գերբնական կարողություններին:
Բառերով այդ անկրկնելի զգացողությունները չես կարող փոխանցել. այս ներկայացումն անձամբ է պետք տեսնել ու թեկուզ կարճ ժամանակով տեղափոխվել այն հեքիաթային աշխարհը, որտեղ անհնարին ոչինչ չկա:
Անապայի լողափը` իր ամենավառ արեւով, ջրաշխարհը` բացօթյա լողավազաններով, ջրային ատրակցիոններով, Հայկաձորը գերել էին ճամբարականներիս:
Շնորհակալություն այս հետաքրքիր ու- սումնաճանաչողական ծրագրի հեղինակ Կարինե Փիլոյանին, Անապայի հայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում այս հայանպաստ ծրագիրը կյանքի կոչելու համար:
Մինչ նոր հանդիպում, արեւաշող Անապա...

Արմինե Հովսեփյան


Պատկերասրահ

Ֆիլտրեր

Բանալի բառեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ