Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը «Ընտանիք» կենտրոնում

129

44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության մշակութային շատ հաստատություններ Հայաստանում շարունակեցին իրենց ստեղծագործական աշխատանքը, լինել նաև արցախցի հայրենակիցների կողքին:

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասաններից շատերն հաստատվել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, մյուսները Արցախի շրջափակման պատճառով Արցախում են: Ներկայացումներ խաղալու համար ստիպված են հարյուր և ավելի կիլոմետրեր անցել, միայն թե փոքրիկ հանդիսատեսին ժպիտներ պարգևեն:

4 ամսյա դադարից հետո, պետական թատրոնի առաջին ներկայացումը ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հարկի տակ էր: «Ընտանիք» կենտրոնի հետ համագործակցության արդյունքում հնարավոր եղավ լուծել կազմակերպչական կարևոր խնդիրներ և կյանքի կոչել մշակութային սպասված հանդիպումը:

Պետական թատրոնը «Երեք խոզուկները» տիկնիկային ներկայացումը խաղաց, հանդիսատեսը ոչ միայն Արցախից բռնի տեղահանված՝ Շիրակի մարզում ապաստանած և «Ընտանիք» կենտրոն հաճախող արցախցի փոքրիկներն էին, այլև կենտրոնը սիրով հյուընկալեց նաև Գյումրիում գործող մանկական զարգացման և կրթամշակության հաստատությունների սաներին ևս:

Կենտրոնն երկու օր արցախյան շնչով ու մշակույթով լցվեց, ներկայացումից հետո երեխաները ջերմ շփվեցին դերասան-տիկնիկավարների հետ, լուսանկարվեցին և վառ տպվարություններով միմյանց հրաժեշտ տվեցին, դարձյալ հանդիպելու ակնկալիքով:

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի միջև համագործակցությունը շարունակական է լինելու, ոչ միայն ներկայացումներ են ցուցադրվելու, այլև շուշեցի հայրենակիցները վստահեցրեցին, կենտրոնի սաների համար վարպետաց դասեր, տիկնիկավարություն, մշակութային այլ միջոցառումներ ևս պլանավորել: Փոխադարձ համագործակցության արդյունքում ցանկացած մշակութային միջոցառման իրականացմանը «Ընտանիք» կենտրոնը պատրաստակամ է բերել իր մասնակցությունն ու օժանդակությունը:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ