Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

«ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ…» (Կայացավ «ԱՐՏԱՇՈւՆՉ» թատերական արվեստի փառատոնը)

477


Սույն թվականի մարտի 23-ից 27-ը Անապայում, թումանյանական օրերին ընդառաջ, կայացավ Համառուսաստանյան «ԱՐՏԱՇՈւՆՉ» թատերական արվեստի փառատոնը: Փառատոնը կազմակերպել էին Անապայի Ն.Ա. Իսպիրյանի անվան հայկական մշակույթի կենտրոնը (նախագահ՝ Ռուսլան Կագրամանյան) և «ՄՈւՇ» կրթության կենտրոնի տնօրեն Կարինե Փիլոյանը: Ժյուրիի կազմում էին Կարինե Փիլոյանը (նախագահ), անվանի աճպարար Հովիկ Սաքանյանը (Հովիկ Թեյլոր), դերասան, ռեժիսոր Կարեն Սաքանյանը, մանկավարժ Լիանա Պետրոսյանը, պարուսույց Տատյանա Կալինիչևան: Արվեստի տոնին մասնակցում էին Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայ և ռուս պատվիրակներ: Դոնի Ռոստովը ներկայացնում էին կրթության լրացուցիչ կենտրոնների հայերենի խմբակների սաները: «Թատերական բեմադրություն» անվանակարգում Սուրբ Խաչ եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի աշակերտներ Արսեն Սարդարյանը, Արտյոմ և Սյուզաննա Առաքելյանները, Էմիլյա Գրագովան (ուսուցչուհի՝ Արմինե Ղազարյան) ներկայացրին Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորը» հեքիաթը՝ զբաղեցնելով առաջին տեղը: «Գեղարվեստական խոսք» անվանակարգում, նույն դպրոցի աշակերտներ Լև Յուրկովը, Ալինա Պոտիևան և Վարդուհի Գալեչյանը կարդացին Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից: Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը յուրօրինակ ձևով ներկայացրին Արտակ Ասլիկյանը և Թամարա Գալոյանը («Արևիկ» հայոց լեզվի խմբակ, Դոնի Ռոսոտվի թիվ 61 դպրոց, ուսուցչուհի՝ Արմինե Հովսեփյան): «Գեղարվեստական խոսք» անվանակարգում «Թմկաբերդի առումը» պոեմից հատված ներկայացրեց Արտյոմ Նալբանդյանը, իսկ «Շունն ու կատուն»՝ Արտաշես Գալոյանը՝ ստանալով մրցանակներ:


«Կիկոսի մահը» հեքիաթը ինքնատիպ բեմադրությամբ ներկայացրին Դոնի Ռոստովի թիվ 110 դպրոցի «Արևիկ» հայոց լեզվի խմբակի աշակերտուհիներ Սոֆյա Ծատուրովան, Հասմիկ և Սիրան Կուչուկյանները (ուսուցչուհի՝ Ծովինար Սարգսյան)՝ արժանանալով առաջին մրցանակի:
Բեմադրիչ-ռեժիսոր Սամվել Զաքարյանի աջակցությամբ և խորհրդով թումանյանական բեմադրություններն ունեցան մեծ հաջողություն՝ գրավելով հանդիսատեսի համակրանքը: Մի քանի օր Անապայի արվեստասեր հասարակությունը, հյուրերը, կազմակերպիչները ընկղմվել էին գրականության, երաժշության, թատերական արվեստի աշխարհում: Փառատոնի մասնակիցներն ունեցան հնարավորություն թումանյանական կյանքի դասերը կրկին սերտելու, միմյանց հետ շփվելու և նոր ընկերներ ձեռք բերելու հաշալի առիթ: Փակման գալահամերգին, որը տեղի ունեցավ «Анапа-Океан» համերգասրահում, ելույթ ունեցան փառատոնի լավագույն մասնակիցները: Ներկաներին ողջունելու էին եկել Անապայի «Վանաձոր» դհոլահարների համույթը (գեղ. ղեկավար՝ Վրեժ Բուլղադարյան), «Արևիկ» վոկալ-գործիքային համույթը (գեղ. ղեկավար՝ Նաիրա Գրիգորյան), Անապայի «Ալաշկերտ հայ օջախ» պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Մելանյա Սարգսյան), Նովոռոսիյսկի «Արցախ» պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Հռիփսիմե Բաբայան) և այլ անհատ կատարողներ: Այսպիսին էր Հովհաննես Թումանյանին նվիրված «ԱՐՏԱՇՈւՆՉ» փառատոնը, որը, հուսանք, կդառնա ամենամյա և իր շուրջը կհամախմբի սփյուռքահայ մանուկներին, մանկավարժներին, անհատներին: Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին, Անապայի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանն ուղղված նվիրական գործունեության համար, «ՄՈւՇ» կրթության կենտրոնի տնօրեն Կարինե Փիլոյանին:

Արմինե Հովսեփյան, Դոնի Ռոստով


Պատկերասրահ

Ֆիլտրեր

Բանալի բառեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ