Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Դասի պլան՝ նախագծային մեթոդով

2003

Դասի պլան`նախագծային մեթոդով

Առարկա՝ -Համաշխարհային պատմություն, երկրաչափություն

Դասարան՝ 11-րդ

Ուսուցիչներ՝ Մարգարիտ Կարապետյան, Ջեմմա Պետրոսյան

Ամսաթիվ՝ 24.02.2023թ.

Դասի թեմա՝ Ֆրանսիական մշակույթը 19-րդ դ. վերջին

Ինտեգրված թեմա՝ Ոսկե հատում

Միջառարկայական կապ՝ Երկրաչափություն, ՏՀՏ, Արվեստ

Նպատակներ

1. Ձեռք բերել գիտելիքներ Ֆրանսիական մշակույթի ձեռքբերումների վերաբերյալ

2. Արժևորել ոսկե հատման ազդեցությունը մշակույթի վրա

3. Հիմնավորել ոսկե հատման առկայությունը բնության մեջ

4. Ամրապնդել միջառարկայական կապը հումանիտար և բնագիտական առարկաների միջև

Վերջնարդյունքեր

1. Նկարագրել 19-րդ դարավերջին ֆրանսիական մշակույթի զարգացման նախադրյալները:

2. Ներկայացնել ականավոր ֆրանսիացի գիտնականներին:

3. Գնահատել գիտնականների ձեռքբերումները գիտության և մշակույթի հետագա առաջընթացի համար:

4. Հիմնավորել ոսկե հատման ազդեցությունը մշակույթի զարգացման վրա:

5. Ձեռք բերել ամփոփ գիտելիքներ ոսկե հատում երևույթի և մշակույթի վերաբերյալ:

6. Ստեղծել նորաձև զգեստ՝ հիմնվելով ոսկե համամասնության և ֆրանսիական նորաձևության վերաբերյալ գիտելիքների հիման վրա:

Գնահատում

Ձևավորող

Առարկայական կարողունակություն/ներ

1. Լեզվական գրագիտություն և կարողունակություն

2. Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն

3. Մշակութային կարողունակություն

4. Թվային և մեդիա կարողունակություն

5. Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն

Վերառարկայական կարողունակություն/ներ

Հիմնականում ունեն գործողության շեշտադրում

Մեթոդներ, հնարներ

Հակիրճ դասախոսություն, փազլ, սահիկաշարեր, տեսանյութ, Kahoot

Ռեսուրսներ

Համակարգիչ, սմարթ գրատախտակ, հեռախոս, համացանց, գրիչ, դասագիրք, տետր, VR տեխնոլոգիա:

Խաչվող հասկացություններ

Փոփոխություն, զարգացում, անհատ, քաղաքակրթություն, պատճառ-հետևանք, արժեքներ, խնդրի ընկալում, լուծում, փաստարկների կառուցում

Ուսուցիչի գործողություններ

Սովորողների գործողություններ

Ակտիվացում

Մտագրոհի միջոցով պարզել աշակերտների իմացությունը ֆրանսիական նշակույթի և ոսկե հատման վերաբերյալ Learningapps հավելվածի Փազլ խաղի միջոցով

https://learningapps.org/display?v=pkbruqgan23

4 ր

Նոր նյութի տևողությունը Ուղղորդված աշխատանք/տևողությունը

Կատարել խմբային աշխատանք, որի միջոցով պետք է ներկայացվի մշակույթի զարգացման արդյունքները և պարզաբանվի ոսկե հատման կապը մշակույթի հետ

Բաժանվում են 3 խմբի՝պատմաբանների, մաթեմատիկոսների և հետազոտողների, կատարում են ուսումնասիրություն, տանում են համեմատություններ, վեր են հանում առանձնահատկությունները և ներկայացնում սահիկաշարերի և VR տեխնոլոգիայի միջոցով, ոսկե հատումից ստացած գիտելիքներով ստեղծում են ֆրանսիական նորաձևությանը համապատասխան փոքրիկ զգեստի նմուշ:

https://padlet.com/jemmatalin/padlet-xue2ffb4koesqsr0

15+15ր

Գնահատում

Ձևավորող

https://play.kahoot.it/v2/?quizId=dc86bc03-91c4-4910-900e-bdbe20399e46

6 ր

Ամփոփում

Դասի ամփոփում

Ելքի քարտերի բաժանում՝ վարդ, փուշ, կոկոն և տնային առաջադրանքի հանձնարարում

Լրացնել ելքի քարտերը

5 ր

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ