Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Դասերի հեղինակային նախագծերի էլեկտրոնային պահոցի ստեղծում Դասերի հեղինակային նախագծերի էլեկտրոնային պահոցի ստեղծում

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը նախաձեռնում է «Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» դասընթացի շրջանակներում մշակված դասերի հեղինակային նախագծերի և ռեսուրսների էլեկտրոնային պահոցի ստեղծում։

Հարգելի ուսուցիչներ, եթե 2021-2022 թթ․ ընթացքում մասնակցել եք ԿՏԱԿ-ի «Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով հեռավար դասընթացին և դասընթացի շրջանակներում Mindmeister ծրագրային հավելվածի միջոցով մշակել եք ինտերակտիվ դասերի նախագծեր, որոնք պարունակում են էլեկտրոնային ռեսուրսներ (տեսանյութ, էլեկտրոնային պատեր, միավորային և ուսուցանող գնահատման բաղադրիչներ), խնդրում ենք միանալ մեր նախաձեռնությանը և առաջարկում ենք

- վերանայել Mindmeister-ով ձեր մշակած նախագծերը,

- անհրաժեշտության դեպքում զարգացնել և կատարելագործել նախագծով նախատեսված և տվյալ թեմայի ուսուցման ընթացքում օգտագործվող ձեր ստեղծած էլեկտրոնային ռեսուրսները,

- տեղադրել դասի նախագիծն ու էլեկտրոնային ռեսուրսները «Պաշարների շտեմարանի» կայքում https://lib.armedu.am (Պաշարի ստեղծում «Էլ․ պահոցում»)։

Հարգանքով՝ կայքի աշխատակազմ

----------------------

- Պաշարների շտեմարանի հետ կապված հարցերը կարող եք պարզաբանել կայքի հետադարձ կապով կամ զանգահարելով ԿՏԱԿ (հեռ․՝ 578453, 578455, ավելացնել «4»)։

- Էլեկտրոնային ռեսուրսների հարցերով կարող եք դիմել ձեր դասընթացավարներին՝ «Հառավար ուսուցում» համակարգի հաղորդագրությունների բաժնում, կամ կապ հաստատել էլեկտրոնային փոստով․ Մարիետա Դումիկյան՝ marieta@ktak.am, Մարի Գասպարյան՝ mari@ktak.am, Լուսինե Մանուկյան՝ lusine@ktak.am։

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ