Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

430

Սույն մեթոդական ուղեցույցը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում։

Մեթոդական ուղեցույցը նախատեսված է 6-9-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար։ Ուղեցույցում տեղ են գտել տարբեր առարկաների դասի պլանի, դերային խաղի, բանավեճի, միջոցառման և քննարկումների օրինակներ, ակումբային աշխատանքների համար առաջարկվող ծրագրեր, ինչպես նաև կլիմայի փոփոխությանն առնչվող հետաքրքիր ուսումնական նյութեր, որոնք կծառայեն կլիմայի փոփոխության կրթության (ԿՓԿ) կազմակերպմանը և կօգնեն ներառելու այս կարևոր թեման դպրոցական ծրագրերում: Տրված օրինակներով կարող եք ստեղծել ձերը և այն օգտագործել ուսումնական գործընթացում՝ գործունեության տարբեր ձևերի միջոցով ապահովելով ուսումնական կարողությունների տարբեր մակարդակներ ու բազմազան կարիքներ ունեցող աշակերտների արդյունավետ ուսումնառությունը։

«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը նպատակ ունի ցույց տալու 21-րդ դարի հմտությունների կիրառման միջոցով դպրոցներում կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հիմնախնդիրների վերաբերյալ ինտեգրված և բարելավված կրթական ծրագրերի և ուսումնառության կարևորությունը՝ համադրելով ուսումը համայնքների զարգացման և բարելավման հետ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ:

Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելե՛ք https://uni.cf/3pTeFk3

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ