Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԻՆՉՊԵՍ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

653

Սույն ձեռնարկը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում։

Ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների, մանկավարժների, ինչպես նաև կրթության հարցերով շահագրգիռ անձանց համար։ Նպատակն է օգնել ուսուցիչներին, մանկավարժ- ներին՝ կազմակերպելու և իրականացնելու ուսումնական նախագծային աշխատանքներ՝ ստեղծելով հնարավորություն դեռահասների և երիտասարդների համար՝ ներգրավվելու և գործուն մասնակցություն ունենալու կլիմայի փոփոխության նվազեցմանն ուղղված քայլերի և լուծումների կիրառման գործում։ Ձեռնարկում քննարկվում են կլիմայի փոփոխության հիմնահարցի արդիականությունը և այդ համատեքստում կրթության կազմակերպման մանկավարժական մոտեցումներն ու 21-րդ դարի սովորողների հմտությունները։ Ներկայացվում են նաև ուսումնական նա- խագծային աշխատանքի հակիրճ նկարագրությունը, քայլերը և մեկ նմուշօրինակ կլիմայի փոփոխության հիմնահարցի վերաբերյալ։

«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը նպատակ ունի ցույց տալու 21-րդ դարի հմտությունների կիրառման միջոցով դպրոցներում կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հիմնախնդիրների վերաբերյալ ինտեգրված և բարելավված կրթական ծրագրերի և ուսումնառության կարևորությունը՝ համադրելով ուսումը համայնքների զարգացման և բարելավման հետ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ: Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելե՛ք https://uni.cf/3pTeFk3

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ