Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ժաուտիկովյան 19-րդ միջազգային օլիմպիադայի արդյունքները

165

2023 թ․ փետրվարի 1-ից 10-ը անցկացվեց հերթական ժաուտիկովյան 19-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցեցին 25 պետությունների 1300-ից ավելի աշակերտներ։ Օլիմպիադան անցկացվեց առցանց /օնլայն/ ձևաչափով։ Հայաստանը ներկայացրեցին 4 կրթօջախների (Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, Քվանտ վարժարան, ՀԱՊՀ ավագ դպրոց և Գյումրու Ֆոտոն վարժարան) 7 թիմերի 45 մասնակիցներ։

Մեդալային հաշվարկում մեր մասնակիցները արժանացան 2 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալների (ֆիզմաթ դպրոց՝ 2 ոսկի, 4 արծաթ և 8 բրոնզ, Քվանտ վարժարան՝ 1 արծաթ և 6 բրոնզ, Ֆոտոն վարժարան՝ 1 բրոնզ)։ Թիմային հաշվարկով ֆիզմաթ դպրոցը արժանացավ խրախուսական մրցանակի։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ