Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հայաստանի արհեստական բանականության ազգային օլիմպիադայի հայտերի ընդունում

20

Հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է Հայաստանի արհեստական բանականության ազգային օլիմպիադայի (ANOAI 2027) հայտերի ընդունումը։
Օլիմպիադայի հիմնական նպատակն է ձևավորել Հայաստանի ազգային թիմը, որը կմասնակցի
2027 թվականի հուլիսի 4–10-ը Սինգապուրում կայանալիք Արհեստական բանականության միջազգային օլիմպիադային (IOAI 2027)։
Հայտերի ընդունման ժամկետը՝
2026 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը։
Օլիմպիադային կարող են դիմել մինչև 20 տարեկան՝ դեռևս բարձրագույն ուսումնական հաստատություն չընդունված երիտասարդները, քոլեջի ուսանողները և դպրոցականները։
Գրանցման և մասնակցության պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են հետևյալ հղումով՝
https://ioai-armenia.org/anoai-2027
Հարգանքով՝
Հայաստանի արհեստական բանականության ազգային օլիմպիադայի (ANOAI) կազմակերպչական թիմ, FAST հիմնադրամ

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ