Թեմա՝ «Ադրենալին Երևանի սրտում» ․ Դավթաշենի կամրջի և Հրազդանի կիրճի էքստրեմալ զբոսայգու մաթեմատիկական և ինժեներական մոդելավորում (միջառարկայական նախագիծ)։
«Ադրենալին Երևանի սրտում» ուսումնական նախագիծը նախատեսված է 11-րդ դասարանի սովորողների համար։ Այն ստեղծում է ամուր միջառարկայական կապ հանրահաշվի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և ճարտարապետության միջև։ Նախագծի շրջանակներում աշակերտները մաթեմատիկորեն մոդելավորել և ստեղծել են էքստրեմալ ատրակցիոնների վիրտուալ (GeoGebra) և ֆիզիկական (3D մակետ) մոդելներ Դավթաշենի կամրջի և Հրազդանի կիրճի բարդ ռելիեֆի վրա։ Աշխատանքի հիմնական նպատակն է պրակտիկ կիրառության միջոցով ցույց տալ ֆունկցիայի ածանցյալի, էքստրեմումների և ասիմպտոտների կենսական դերը ինժեներական անվտանգության և շարժման հետագծերի օպտիմալացման գործում։ Նյութը պարունակում է նախագծի ամբողջական պլան, գնահատման ռուբրիկներ և սահիկաշար:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ