Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 12-րդ դասարան, 1-ին կիսամյակ․ Ուսուցչի մեթոդական ուղեցույց

13

Սույն ուղեցույցը մշակվել է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական դպրոցական ծրագրի շրջանակներում, որը հանդիսանում է «ԱԲ սերունդ» նախագծի առաջին մակարդակը։ «ԱԲ սերունդ» նախագծի նպատակն է ստեղծել ԱԲ գիտնականի և նորարարի կրթական ուղին՝ սկսած դպրոցից։ Նախագիծը մշակվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից, իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ոլորտի կառույցների հետ լայնամասշտաբ համագործակցությամբ։

Օրինակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է հավանականությունների հաշվարկներ կատարել համակարգչային գործիքների օգնությամբ (օրինակ՝ Wolfram Alpha, desmos, geogebra)՝ լուծելու համար իրական կյանքի խնդիրներ և ինչպես ինտեգրալների միջոցով կատարել իրական առարկաների մակերեսների և ծավալների հաշվարկներ։ Ցույց է տրվում, թե ինչպես են հավանականությունների ու վիճակագրության մեթոդներն օգտագործվում տվյալների վերլուծության մեջ՝ սկսած պարզ փորձերից մինչև ավելի ընդհանրացված կանխատեսումներ։ Այս կերպ ընդգծվում է մաթեմատիկայի գործնական դերն արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառություններում։ Ներառում է հավասարումների և անհավասարումների լուծման տարբեր մեթոդներ՝ հիմնված ավագ դպրոցում ձեռք բերած տարբեր գիտելիքների և հմտությունների վրա: Աշակերտների համար կան հանձնարարություններ՝ բանավոր ներկայացումներ, դեբատներ, խմբային և անհատական աշխատանքներ:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ