Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր 11-րդ դասարան, 2-րդ կիսամյակ․ Ուսուցչի մեթոդական ուղեցույց

328

​ Սույն​ ​ուղեցույցը​ ​մշակվել​ ​է​ ​«Արհեստական​ ​բանականության​ ​(ԱԲ)​ ​սերունդ»​ ​փորձարարական​ ​դպրոցական​ ​ծրագրի​ ​շրջանակներում,​ ​որը​ ​հանդիսանում​ ​է​ ​«ԱԲ​ ​սերունդ»​ ​նախագծի​ ​առաջին​ ​մակարդակը։​ ​«ԱԲ​ ​սերունդ»​ ​նախագծի​ նպատակն​ ​է​ ​ստեղծել​ ​ԱԲ​ ​գիտնականի​ ​և​ ​նորարարի​ ​կրթական​ ​ուղին՝​ ​սկսած​ ​դպրոցից։​ ​Նախագիծը​ ​մշակվել​ ​է​ Հայաստանի​ ​գիտության​ ​և​ ​տեխնոլոգիաների​ ​հիմնադրամի​ ​(FAST)​ ​կողմից,​ ​իրականացվում​ ​է​ ​ՀՀ​ ​կրթության,​ ​գիտության,​ ​մշակույթի​ ​և​ ​սպորտի​ ​նախարարության​ ​աջակցությամբ​ ​և​ ​ոլորտի​ ​կառույցների​ ​հետ​ ​լայնամասշտաբ համագործակցությամբ։​

Ուսուցչի​ ​մեթոդական​ ​ուղեցույցը​ ​միտված​ ​է​ ​օժանդակելու​ ​ուսուցիչներին​ ​«Արհեստական​ ​բանականության​ ​(ԱԲ)​ սերունդ»​ ​ծրագրի​ ​շրջանակներում՝​ ​«Հանրահաշիվ​ ​և​ ​մաթեմատիկական​ ​անալիզի​ ​տարրեր»​ ​առարկայի​ ​11-րդ​ դասարանի​ 2-րդ կիսամյակի ​խորացված​ ​ծրագրի​ ​ուսուցման​ ​ընթացքում՝​ ​ըստ​ ​նոր​ ​չափորոշիչների​ ​(2023թ.)։ Ուղեցույցում​ ​տեղ​ ​են​ ​գտել​ ​դասավանդման​ ​և​ ​ուսումնառության​ ​տարբեր​ ​մոտեցումների​ ​և​ ​մեթոդների նկարագրություններ,​ ​որոնք​ ​կիրառված​ ​են​ ​առարկայի​ ​բովանդակության​ ​վրա։​ ​Առկա​ ​են​ ​տարաբնույթ​ ​դասարանային​ ​և​ ​արտադասարանային​ անհատական​ ​և​ ​խմբային​ ​գործունեությունների​ ​օրինակներ,​ ​էլեկտրոնային​ ​և​ ​ինտերակտիվ​
​ռեսուրսներ,​ ​ինչպես​ ​նաև​ ​բազմատեսակ​ ​վարժություններ​ ​և​ ​խնդիրներ՝​ ​պահանջվող​ ​գիտելիքներն​ ​ու​ ​հմտությունները​ ​ձևավորելու,​ ​մաթեմատիկայի,​ ​արհեստական​ ​բանականության​ ​և​ ​իրական​ ​կյանքի​ ​կապը​ ​ցույց​ ​տալու​ ​համար։​ ​Օրինակների​ ​միջոցով​ ​ներկայացվում​ ​են​ ​գնահատման​ ​չափանիշների​ ​(evaluation​ ​metrics)​ ​և​ ​gradient​ ​descent-ի​ ​կիրառումները՝​ ​իբրև​ ​մաթեմատիկական​ ​հասկացությունների​ ​գործնական​ ​դրսևորումներ։​ ​Ցուցադրվում​ ​են​ ​կապերը​ ​որոշման​ ​ծառերի​ ​(decision​ ​trees)​ ​կառուցման​ ​և​​վերլուծության ​​մեթոդների​​ հետ, ​​ինչը​​ ընդգծում​​ է ​​մաթեմատիկայի ​​դերը​
​տվյալագիտության և արհեստական բանականության ժամանակակից մոտեցումներում։​

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ