Սույն մեթոդական ուղեցույցը նպատակ է հետապնդում օգնելու ուսուցչին «Բնագիտություն 10, 11» դասընթացն ըստ արժանավույն հետաքրքիր և պատկերավոր ներկայացնելու։ Քանի որ դասընթացը նոր է ներմուծվել հանրակրթական դպրոց և ուսումնասիրելու են այն աշակերտները, ովքեր որպես նպատակային չեն ընտրել որևէ բնագիտական առարկա, ապա այս դասընթացի միջոցով սովորողները պետք է ամբողջական պատկերացումներ ձեռք բերեն բնության, նրանում տեղի ունեցող երևույթների և դրանց միջև փոխադարձ կապի մասին։ Հետևաբար դասընթացը պետք է լինի հետաքրքիր և կարողունակահեն։ Առարկայի անհրաժեշտությունը բխում է ավագ դպրոցում սովորողների բնագիտական կրթության շարունակականության և ամբողջականության սկզբունքներից: ՀՀ հանրակրթական դպրոցներում «Բնագիտություն 10, 11» դասընթացի մատուցման համար հիմք են հանդիսանում առարկայական լրամշակված չափորոշիչներն ու ծրագրերը։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ