Համաշխարհային պատմություն
7-րդ դասարան
Ղեկավար՝ Էդգար Նիկողոսյան
Միջնադարյան Եվրոպայի քաղաքները և համքարությունները Նպատակներ՝
•Ներկայացնել Միջնադարյան քաղաքների կառուցվածքը և համքարությունների համակարգը։
•Ձևավորել պատկերացում Միջնադարյան քաղաքների ներքին կառուցվածքի մասին։
•Խթանել Միջնադարյան քաղաքների մասին ունեցած գիտելիքների գործնական ներկայացման կարողությունները։
•Պատրաստել Միջնադարյան քաղաքի մակետ։
Խնդիրներ՝
Առանցքային
Ուսումնասիրել Միջնադարի քաղաքների ներքին կառուցվածքը։
Արժևորել համքարությունների դերը Միջնադարյան քաղաքների կառավարման համակարգում։
Լրացուցիչ
Համեմատել Միջնադարյան քաղաքների կառուցվածքները։
Մշակել մեկ համքարության օրինակով համքարության կանոնադրություն։
Ցուցադրել Միջնադարյան քաղաքի մակետը և համքարության կանոնադրությունը:
Վերջնարդյունք՝
Կառուցել Միջնադարյան քաղաքի մակետ և կազմել համքարության կանոնադրություն։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ