Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։
Համաժողովի ուղղություններն են․ նորարարական ուսուցման մեթոդներ, թվային գործիքների և արհեստական բանականության օգտագործումը ուսուցման գործընթացում․ խաղային մեթոդների ներդրումը ուսուցման գործընթացում, միջառարկայական կապեր. նորարարական մոտեցումներ դասավանդման գործընթացում, սոցիալ- հուզական զարգացում ուսումնառության գործընթացում, գնահատման նոր մոտեցումների կիրառումը ուսուցման գործընթացում, ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացումը ուսուցման գործընթացում։