Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Նախագծային աշխատանք

51

Երկրաչափական պատկերները դպրոցում և դասասենյակից դուրս

Ուսումնական նախագծի հիմնախնդիրը

Հասկանալ՝ ի՞նչ դեր ունեն երկրաչափական պատկերները տարբեր բնագավառներում:

Հասկանալ՝ ի՞նչ դեր ունեն երկրաչափական պատկերները մարդու կյանքում։

Տեսնել հանրահաշվի և երկրաչափության կապը:

Տեսնել երկրաչափության և ԹԳՀԳ-ի կապը:

Կիրառել ինքնակրթության մեթոդներ։

Դրսևորել ինքնազարգացմանը միտված վարքագիծ:

Ճանաչել երկրաչափությունը դասասենյակից դուրս՝ ճարտարապետության և շինարարության բնագավառում, տրանսպորտում, մարդու առօրյա կյանքի ֆիզիկական տարածքներում:

Ձևավորել ընտրված թեմայի շուրջ անհրաժեշտ համակարգչային ծրագրերի կիրառության հմտություններ:

Հիմնախնդիրն ավելի իրատեսական ներկայացնելու նպատակով սովորողները գրել են կոդ, ստեղծել են մոդելներ, կազմել են խնդրագիրք, պատրաստել են սահիկաշար և տեսանյութ՝ համօգտագործվող տիրույթում իրականացնելով համաժամանակյա աշխատանք, ինչը ապահովել է յուրաքանչյուր սովորողին մշակվող նյութերի հասանելությունը և աշխատանքներին լիարժեք մասնակցելու հնարավորությունը։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ