Արդիականությունը: Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության և զարգացման հարցը մնում է մանկավարժական աշխատողների առաջնահերթ հարցերից մեկը։ Մանկավարժական գործունեության ընթացքում հաճախ հանդիպում ենք տարաբնույթ խնդիրների։ Ուսուցումն արդյունավետ է այն դեպքում, երբ առկա է մանկավարժական աշխատողի գիտելիքների կատարելագործումը։ Կրթական գործընթացում շատ կարևոր է որակյալ ստեղծագործական մտածողություն ունեցող, կոմպետնենտ և նախաձեռնող մանկավարժի դերը, ով կարող է արդի աշխարհում ձևավորել համակողմանի զարգացած անձնավորություն։ Հետևաբար մանկավարժի մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումը դարձել է անհրաժեշտություն։ Հմուտ է համարվում այն մանկավարժը, ով գերազանց տիրապետում է իր մասնագիտությանը և արդյունավետ իրականացնում է իր աշխատանքային գործունեությունը, ինքնուրույն կառուցում է աշխատանքային պլանավորումները, մասնագիտական փորձը հարստացնում է իր ստեղծագործական ներդրումներով և նպաստում է հասարակության մեջ տվյալ մասնագիտության հեղինակության բարձրացմանը։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ