Երաժշտությունը կարևոր նշանակություն ունի երեխաների գեղագիտական և հոգեկան դաստիարակության գործում։ Այն նպաստում է երեխաների հուզական ոլորտի, ազնիվ, վեհ զգացմունքների ձևավորմանը։ Երաժշտության ընկալումը զարգացնում է ճանաչողական հետաքրքրությունը, գեղագիտական ճաշակը, ընդարձակում երեխայի մտահորիզոնը, ստեղծագործական երևակայությունը։ Չափառիթմի զգացողության զարգացումը երեխաների երաժշտական դաստիարակության կարևորագույն խնդիրներից մեկն է։ Երաժշտական ռիթմի զգացումը մի ընդունակություն է, որի միջոցով ընկալվում ու վերարտադրվում է երաժշտական հնչյունների տևողությունների հաջորդականության շարժումը՝ ժամանակի ընթացքում։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ