Երաժշտությունը դարեր շարունակ ճանաչվել է որպես մարդու ներաշխարհի ձևավորման, մտավոր և էմոցիոնալ զարգացման կարևոր միջոց: Այն հանդիսանում է ոչ միայն մշակութային ժառանգության մաս, այլև հզոր գործիք՝ տարբեր տարիքային խմբերի զարգացման համար: Մանկական տարիքում, երբ երեխան սկսում է բացահայտել աշխարհը և ձևավորել իր խոսքային ու հաղորդակցման հմտությունները, երաժշտությունը կարող է դառնալ խթան՝ նպաստելով այդ գործընթացին:
Խոսքի զարգացումը բարդ և բազմաշերտ գործընթաց է, որը ներառում է լսողության, հնչյունների ճանաչման, բառապաշարի ընդլայնման և լեզվաբանական կառուցվածքների ձևավորման փուլեր: Այս բոլոր փուլերում երաժշտությունը կարող է կարևոր դեր խաղալ՝ խթանելով երեխայի նյարդաբանական, ճանաչողական և լեզվական կարողությունները: Հատկապես հետաքրքրական է, թե ինչպես են երգերն ու երաժշտական խաղերը ազդում երեխայի մտածողության և խոսքի վրա:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ