Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Սաների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտումը և ուսումնադաստիարակչական աշխատանքների ճիշտ կազմակերպումը

Սաների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտումը և ուսումնադաստիարակչական աշխատանքների ճիշտ կազմակերպումը
24

«Ներառական կրթություն» եզրույթն սահմանվում է «ներառում» բառով, որը փոխառված է ֆրանսերեն լեզվից։ Լատիներենից այն թարգմանվում է որպես «ներգրավում եմ», «ընդգրկում եմ»։ Այսպիսով, եզրութաբանորեն ներառական կրթություն նշանակում է կրթություն, որի դեպքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման շեղումով երեխաները «ընդգրկվում» են զանգվածային կրթական կազմակերպության մեջ ։ Այսօր այնքան հաճախ է խոսվում ներառական կրթության,կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և նրանց հիմնախնդիրների մասին, որ թվում է, թե ամեն ինչ ասված է: Սակայն, ամեն անգամ յուրաքանչյուր կոնկրետ երեխայի հետ հանդիպումից հետո հարց է ծագում՝ ի՞նչ գիտենք հենց այս երեխայի, նրա ներաշխարհի, հույզերի, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների մասին, որոնց կարիքը նա ունի, և վերջապես, ինչպիսի՞ն է նա՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձը ունի ուսուցման հետ կապված դժվարություններ, այդ թվում՝ զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ, որի կողմից հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ