Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Երաժշտության ունկնդրումը որպես երեխայի երաժշտագեղագիտական ճաշակի զարգացման միջոց

Երաժշտության ունկնդրումը որպես երեխայի երաժշտագեղագիտական ճաշակի զարգացման միջոց
39

Երաժշտությունը, ինչպես և արվեստի մյուս տեսակները, արտացոլում և պատկերում է մեր իրականությունը` շրջակա աշխարհը, մարդկանց, բնության երևույթները: Երաժշտությունն առաջին հերթին հաղորդակցության միջոց է մարդկանց միջև, սերունդների միջև, ինքնարտահայտվելու և մյուսներին հասկանալու հատուկ միջոց: Իսկ առօրյա կյանքում երաժշտությունն ուղեկցում է մարդուն ամենուր, բացահայտում է նրա վերաբերմունքը շրջակա աշխարհի նկատմամբ, հարստացնում է նրա հոգեկան աշխարհը, օգնում նրան ապրել, աշխատել և արարել: Ըստ ռուս երաժշտագետ Բ. Ասաֆևի՝ «երաժշտությունն իրականության կերպարահնչյունային արտացոլումն է», նրանում հնչում է կենդանի խոսք` հուզիչ կամ խաղաղ զրույց, դիմում, կոչ, հարց ու պատասխան և այլն: Մարդկության զարգացմանը զուգահեռ՝ երաժշտությունը ձեռք է բերում հատուկ նշանակություն, երբ խոսք է լինում անհատի հոգեկան աշխարհի կամ մի ամբողջ մշակույթի մասին, երաժշտությունը հանդես է գալիս որպես այդ մշակույթը բնութագրող, բացահայտող և ներկայացնող խորհրդանիշ:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ