Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերն ընկած են միջազգային իրավաբանության հիմքում: Երեխաները յուրաքանչյուր հասարակության և պետության ապագան են, ուստի պետք է գտնվեն հատուկ և մշտական ուշադրության ներքո՝ առանցքում ունենալով ընտանիքում ապրելու և մեծանալու երեխայի կարևորագույն իրավունքը: Սա է, որ պետք է կազմի ժամանակակից յուրաքանչյուր պետության գործունեության առաջնահերթ առարկան: Երեխաներն իրենց տարիքային, մտավոր և ֆիզիկական զարգացվածության առանձնահատկություններով համարվում են հատուկ խումբ և ունեն մշտական հոգածության ու պաշտպանության կարիք: Իրականում,երեխաների պաշտպանվածության մակարդակը տարբերվում է երկրից երկիր,իսկ աշխարհի տարբեր մասերում ապրող երեխաները կամ լիարժեք պաշտպանված են իրենց բոլոր իրավունքների առումով, կամ էլ անգամ կյանքի իրավունքի առումով չունեն պաշտպանվածություն:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ