Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաներ եզրույթը վերջին շրջանում բավական լայն տարածում է գտել հանրության շրջանում: Շատերը, սակայն, դեռևս չեն կարողանում հստակ տարբերակել, թե կոնկրետ որ երեխաներն են հանարվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, որոնք` ոչ: Գ. Լեֆրանկոն ասում էր. <<Հատուկ կարիքներ ունեցող կարող են համարվել այն անձիք, որոնց մետ դրսևորվող սոցիալական, ֆիզիկական և հուզական ոլորտի առանձնահատկությունները հատուկ ուշադրության, հատուկ պայմանների կարիք ունեն, որոնց տրամադրման արդյունքում այդ մարդիկ կկարողանան ընդլայնել իրենց ներուժը>>: Ներառական կրթությունն էլ, համապատասխանաբար, մի համակարգ է, որն ուղղված է հեղինակի կողմից մատնանշված խնդիրների լուծմանը[1, էջ 5]:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ