Հայրենապաշտպան դաստիարակությունը մեր փրկության հիմնաքարն է, որը նախադպրոցական կրթական գործընթացում ամենակարևոր դերն է խաղում՝ հայրենասեր անձի ձևավորման և դաստիարակության մեջ։ Այն դրականորեն էնպաստում անհատի գիտակցության, պետության և ազգային արժեքների նկատմամբ հարգանքի և սիրո ձևավորմանը։ Սաների մոտ պետք է դաստիարակել հայրենապաշտպան կրթություն, որի անբաժանելի և կարևոր գործոնը պետք է լինի հայրենաճանաչողությունը։ Հայրենաճանաչողությունը յուրաքանչյուր ազգի մշակույթի պահպանման,ինքնության կարևոր բաղկացուցիչն է։ Ամեն մի հայրենաճանաչ մարդ ունի իր զգայական վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ։ Երեխաների հայրենաճանաչողության դաստիարակությունը պետք է սկսել վաղ տարիքից, որովհետև այդ տարիքում են ձևավորվում անձնային հատկությունները։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ