Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Էքսկուրսիաների և մշակութային այցերի դերը սաների զարգացման գործում

Էքսկուրսիաների և մշակութային այցերի դերը սաների զարգացման գործում
62

Հետազոտության արդիականությունը:Հետազոտության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ սաների զարգացման խնդիրների թիվը տարեցտարի ավելանում է։ Զարգացման հապաղումներ ունեցող երեխաների թվի աճը, որպես հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ, ցույց է տալիս սաներին օգնելու համար գիտականորեն հիմնավորված տեխնոլոգիաների որոնման և ներդրման կարևորությունը: Էքսկուրսիաների և մշակութային այցերի դերը սաների զարգացման գործում անփոխարինելի են:Էքսկուրսիաները և և մշակութային այցերը մեծ դեր են խաղում երեխայի ամբողջական զարգացման գործում: Էքսկուրսիաները, որպես ակտիվ ուսուցման մեթոդ օգտագործելու գաղափարը արտահայտել է ռուս նշանավոր ուսուցիչ և գիտնական Կ.Դ.Ուշինսկին: 20-րդ դարի սկզբին հայտնի ուսուցիչներ և մեթոդիստներ Դ. Ն. Կայգորոդովը, Վ. Վ. Պոլովցևը, Է. Ա. Զվյագինցևը, Ն. Գ. Տարասովը, Ս. Պ. Արժանովը, հիմք դրեցին սաների հետ էքսկուրսիոն աշխատանքի փորձի ընդհանրացման վրա հիմնված էքսկուրսիոն աշխատանքի տեսության և մեթոդիկայի հարցերի մշակմանը։ Էքսկուրսիաներ անցկացնելիս մեթոդիստները ելնում էին սաների տարիքայինառանձնահատկություններից և պահանջներից:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ