Ժամանակակից ուսուցման նպատակն է կիրառել մանկավարժական այնպիսի հնարներ և մեթոդներ, որոնք սաների մեջ կսերմանեն նախաձեռնողական, ինքնուրույնության և ստեղծագործականության ունակություններ։ Թեմայի կարևորությունը՝ Սաների ինքնուրույնության զարգացման հարցը մինչ օրս էլ համարվում է նախադպրոցական մանկավարժության արդի խնդիրներից։ Անձի ձևավորման սկիզբը նախադպրոցական տարիքն է: Վարքի, բնավորության գծերի, անձի տարբեր հատկությունների զարգացման հիմքերը դրվում են հենց նախադպրոցական տարիքում: Նախադպրոցական տարիքում են սկսում ի հայտ գալ և ձևավորվել երեխայի բարոյական և կամային դրսևորումները, որոնց ինքնաբուխ անմիջական ընթացքը նպատակաուղղված ուղղորդման կարիք ունի դաստիարակող մեծահասակների կողմից: Կրտսեր դպրոցական տարիքի երեխաների մեջ ինքնուրույնության և նախաձեռնողականության զարգացումը էապես կախված է մեծերից, հարազատներից և ուսուցիչներից, ովքեր շրջապատում են երեխային:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ