Յուրաքանչյուր ազգ ունի իրեն բնորոշ ծեսերն ու տոները։ Իմ աշխատությունում կներկայացնեմ մեր իսկ հայկական ազգային ծեսերն ու տոները,որոնք ունեն իրենց կազմակերպման առանձնահատկությունները կրթական գործընթացում : Մեր ծեսերը դարերի ընթացքում ենթարկվել են մի շարք փոփոխությունների:Ուստի արդի հասարակության համար կարևորագույն խնդիրներից է բարոյական ազգային նորմերի ճիշտ արժևորումը և նոր սերունդների ուսուցման և դաստիարակության գործում դրանց կիրառումը։ 21-րդ դարում ապրող երեխայի մեջ շատ քիչ են պահպանվում այդ սովորույթները ,ինչու հենց երեխաները,քանի որ նրանք են հանդիսանում այդ ամենի վառ կրողը։ Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ազգային տոներն ու ծեսերը, դրանց կազմակերպման առանձնահատկությունները կրթական գործընթացում:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ