Նախադպրոցական (այսուհետ ն/դ) տարիքը անձի ձևավորման կարևորագույն փուլերից մեկն է, ուստի շատ կարևոր է թե այս շրջանում երեխային ինչ է պետք սովորեցնել, հաղորդել, և առավել կարևոր է, թե ինչպես, ինչ մեթոդներով ու ձևերով դա անել:Ն\դ տարիքի յուրաքանչյուր սան անհագ է իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ և սպունգի պես կլանում է գիտելիքները: Այս տարիքում ամեն ինչ հետաքրքիր է սանին և նա ակտիվորեն ընկալում է աշխարհը, հետևաբար երեխայի տարիքային այս առանձնահատկությունը պետք է առավելագույնս ճիշտ օգտագործվի ուսումնական հաստատությունում իրականացվելիք կրթադաստիարակչական գործունեության ընթացքում: Հենց այս ժամանակահատվածում կարևոր է սաների մեջ սերմանել սեր հայրենիքի, բնության նկատմամբ, հետաքրքրություն առաջացնել նրա մշակութային արժեքների նկատմամբ, զարգացնել պատկերացումները անձի, հասարակության մասին: Այսպիսի կարողունակությունների ձևավորմանը մեծապես նպաստում են պարբերաբար կազմակերպվող էքսկուրսիաները և մշակութային այցերը: Ուսումնական և դաստիարակչական այս առանձնահատուկ ձևը հնարավորություն է տալիս բնական պայմաններում դիտարկել առարկաները և երևույթները:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ