Նախադպրոցական շրջանը յուրաքանչյուր մարդու կյանքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում։ Այս շրջանում են տեղի ունենում երեխայի անհատականության և անձի ձևավորումը։ Նախադպրոցական տարիքը առավել բարենպաստ է երեխայի խոսքի ակտիվ յուրացման, համահունչ, հնչյունական, բառային և քերականական խոսքի զարգացման և ձևավորման համար։ Խոսքի զարգացման համար, շատ կարևոր է խոսքի և երաժշտական գործունեության ինտեգրումը։ Երաժշտությունն ունիվերսալ գործիք է, որը նպաստում է երեխայի անհատականության ներդաշնակ զարգացմանը: Այն օգնում է զարգացնել հուզական կայունությունը, ստեղծագործական և հաղորդակցման հմտությունները: Մանկապարտեզի միջավայրում երաժշտությունը առանցքային դեր է խաղում՝ զգալի ազդեցություն ունենալով սանի համակողմանի զարգացման վրա:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ