Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Սաների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտումը և ուսումնադաստիարակչական աշխատանքների ճիշտ կազմակերպումը

Սաների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտումը և ուսումնադաստիարակչական աշխատանքների ճիշտ կազմակերպումը
29

Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԶԱՊԿՈՒ) երեխաներ եզրույթը վերջին շրջանում բավական լայն տարածում է գտել հանրության շրջանում։ Շատերը, սակայն, դեռևս չեն կարողանում հստակ տարբերակել, թե կոնկրետ որ երեխաներն են համարվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, որոնք՝ ոչ։ Հայ ժողովուրդը պատմության մեջ հայտնի է խոցելի խմբերի հանդեպ իր ունեցած մարդասիրական մոտեցումներով։ Հնում եկեղեցին իր վրա է վերցրել հաշմանդամներին և կարիքավորներին կրթելու, հոգ տանելու և ներառելու մեծ գործոնը։ Սակայն խորհրդային տարիներին պատկերը փոխվեց․ բացվեցին հատուկ հաստատություններ, և մարդիկ առանձնացվեցին հասարակությունից։ Ընտանիքները տարիներով թաքցնում էին նման երեխաների գոյությունը՝ համարելով այն ամոթալի դժբախտություն։ Բարեբախտաբար պատկերը այժմ բավականին այլ է, և զգալի են տեղաշարժերը հասարակության ընկալման և վերաբերմունքի մեջ։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ