Ժամանակակից կրթության ոլորտում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սաների անհատական զարգացմանը՝ նրանց մեջ ինքնուրույն մտածողության, նախաձեռնողականության և ստեղծագործական ունակությունների խթանմանը։ Այս հատկությունները ոչ միայն կարևոր են անհատի լիարժեք ձևավորման համար, այլև հիմք են ստեղծում հասարակության մեջ նրա արդյունավետ ինտեգրման համար։ Նախադպրոցական տարիքը երեխաների զարգացման մեջ համարվում է շատ կարևոր ժամանակահատված, երբ դրվում են հիմնական հիմքերը տարբեր հմտությունների և ունակությունների ձևավորման համար։ Այս շրջանում երեխաները հայտնվում են մի դինամիկ գործընթացում, որտեղ կարևոր դեր ունեն ինքնուրույնությունը, ստեղծագործականությունը, նախաձեռնողականությունը և այլ անձնական հատկանիշները։ Երեխաների մեջ այդ հատկանիշների զարգացումը ոչ միայն նպաստում է նրանց հոգեբանական և մտավոր զարգացմանը, այլ նաև բացում է նոր հնարավորություններ՝ ապագա հաջողությունների և սոցիալական հարմարվողականության համար։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ