Թեմայի արդիականությունը։ ժամանակակից հասարակության կարևորագույն խնդիրներից է բարոյական ազգային նորմերի ճիշտ արժևորումը և նոր սերունդների դաստիարակության գործում դրանց կիրառումը: Այս տարիքում երեխաների առաջին շփումները ազգային մշակույթի և ավանդույթների հետ հզոր ազդեցություն են ունենում նրանց անհատականության զարգացման վրա։ Ազգային տոների և ծերերի ներգրավումը կրթական գործընթացում դառնում է մի յուրահատուկ կամուրջ, որը երեխաներին կապում է ոչ միայն իրենց ժողովրդի պատմության, այլև սերունդների կյանքի փորձի և իմաստության հետ։ Ազգային տոները, իրենց գունեղ ու հուզիչ բնույթով, ոչ միայն հաճելի են երեխաների համար, այլև դառնում են կարևոր միջոց նրանց մեջ ազգային մշակույթի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար։ Տոների միջոցով երեխաները սովորում են կարևոր արժեքներ, ինչպիսիք են միասնությունը, հարգանքը, հայրենասիրությունը և սիրալիրությունը։ Այդ միջոցառումները նախադպրոցական միջավայրում կարելի է ներկայացնել պարզ և խաղային ձևաչափով՝ դարձնելով դրանք ավելի հասանելի երեխաների ըմբռնման համար։ Տոների և ծեսերի ուսուցման միջոցով երեխայի մոտ զարգանում է ստեղծագործելու, ինքնադրսևորվելու, երևակայելու, իմացածը կիրառելու լայն հնարավորություն:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ